Arm Rus Eng
 
  ԵՐԵՎԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ
 
 
 ՄԱՄՈՒԼ
 
 
Կամերային թատրոնի մամուլի արխիվը պարունակում է
56 հատոր տպագրական նյութ։
Սույն ծաղկաքաղն ընդամենը չնչին մասն է այն  հրապարակումների,
որոնք պարբերաբար տպագրվել են համաշխարհային մամուլում։
Այնպիսի թերթեր, ինչպիսիք են ”Variety” (ԱՄՆ), ”Reporter” (ԱՄՆ),
”The Oregonian Living” (ԱՄՆ), ”Przyiazn” (Լեհաստան), ”Mlodos’c” (Լեհաստան), Գերմանիայի, Ճապոնիայի, Անգլիայի և այլ երկրների թերթեր,
բարձր են գնահատել Երևանի Կամերային թատրոնի
ստեղծագործական գործունեությունը,
Արա Երնջակյանի էլիտար ռեժիսուրան և
դերասանական կազմի վարպետությունը։
 
 
 
”Տղամարդկանց ակումբ”-ն այսօր ամենամեծ մասսայականություն վայելող երևանյան թատրոնն է...
...ամենաուրախ թատրոնն է...
...ամենաառօրեական թատրոնն է՝ նրա սրամտություններում զգացվում է այսօրվա պրոբլեմներից շատերը...
...ամենաերիտասարդական թատրոնն է”։
Լ.Սյոմինա, ”Կոմսոմոլսկայա Պրավդա”, 1976
 
 
”Մենք հավատարիմ ենք մնացել բեմից հանդիսատեսի հետ հաղորդակցվելու տարիների ընթացքում մեր մշակած սկզբունքին։ Խաղալ կատակերգություն՝ բոլոր հնարավորություններով, բեմը դարձնել մատուցարան՝ քեզ իր երեկոն տրամադրած հանդիսատեսի սրտի հետ խոսելու, նրա նվիրական զգացումներին հոգևոր սնունդ, բավարարվածություն տալու համար։ Կոմիկականը ինչ-որ տեղ նաև անիմաստ է դառնում, երբ չի ստեղծում խորհելու, մտորելու առիթ. այդ ծիծաղը քո մեջ պետք է նաև ցասում ու վրդովմունք հարուցի, լավին ընդառաջ գնալու ցանկություն առաջացնի։ Ահա այն ելակետը, որով առաջնորդվում ենք, որը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է լինելու”։
Վ.Սարգսյան, ”Ավանգարդ”, 1982
 
 
”Այս թատրոնն ապագա ունի հենց այն պատճառով, որ Երևանի ոչ մի թատրոնի նման չէ”։
Արվեստաբանության պրոֆեսոր Ռուբեն Զարյան, 1982
 
 
”Կամերային նորաստեղծ թատրոնի անդրանիկ ներկայացումն ինձ ուրախացրեց ոգևորության բարձր աստիճանով, այն վարակիչ հավատով, որ դեռևս անփորձ կոլեկտիվը միշտ այսպես ”անփորձ” էլ մնա, պրոֆեսիոնալ կեցվածք չընդունի երբեք, որպեսզի չկորցնի իր հմայքն ու անկեղծությունը”։
Պերճ Զեյթունցյան, 1982
 
 
”Թատրոնի առաջին քայլերը հանդուգն փորձ են ավանդականի առաջադրած շրջանակներից դուրս գալու, նորի պահանջներն առաջ քաշելու։
Թատրոնի նպատակն է ստեղծել այնպիսի մթնոլորտ, ուր վերանում է հանդիսատեսի և դերասանի միջև եղած ամեն մի տարածություն։
Մեծ նշանակություն է տրված համադերասանական խաղին և իմպրովիզին… կենդանի, սրամիտ երկխոսություններ, պլաստիկական նրբություն, պաթոս, հայացքի խաղ, հայացքով դերը թարգմանելու, հանդիսատեսի հետ շփման մեջ մտնելու, նրա վրա հուզական ներգործություն թողնելու ունակություն”։
Մ. Հակոբյան, ”Ես հավատում եմ նրանց”, ”Գրական թերթ”, 1983
 
 
”Բեմի և Դահլիճի միաձուլումը և գողտրիկ ինտերիերը, խաղի, խոսքի արտակարգ առօրյականությունը փոխպայմանավորված են միմյանցով։ Ժամանակակից զարգացման որոշակի մակարդակ, ինտելեկտուալ խառնվածք ունեցող հանդիսատեսին են հասցեագրված այս թատրոնի երկերը, ուր բացառվում է փուչ զվարճանքն ու անմիտ քրքիջը։
Բեմի ու դահլիճի միաձուլումն իր իմաստավորումն ունի։ Յուրաքանչյուր գործող անձ խաղընկերոջը հաղորդակցվելուց բացի, հաղորդակցվում է նաև մի երկրորդ մեծության հետ. դա՝ հանդիսատեսն է, որը թատրոնի մտերմիկ հարկի տակ հանդիսականի հայեցող վիճակից վերաճում է մասնակցի ակտիվ վիճակին”։
Վ. Գրիգորյան, ”Ավանգարդ”, 1983
 
 
”Կամերայինը թատրոն է, որտեղ հումորը ծնում է փիլիսոփայություն, իսկ փիլիսոփայությունը դառնում է հասկանալի և հասանելի՝ շնորհիվ հումորի”։
Ա. Մաքսիմով, Ա. Սարկիսյան,”Կոմսոմոլսկայա Պրավդա”, 1984
 
 
”Կամերային թատրոնը շատ կարճ շրջանում շահեց հանդիսատեսի համակրանքը և դարձավ Հայաստանի ամենաժողովրդական համույթներից մեկը”։
Զարթօնք” (Բեյրութ), ”Երևանի Սենեկային թատրոնը”, 1985
 
 
”Ստեղծագործություն, հնարավորություն, բարեկամություն, գեղեցիկ արտահայտություն, տաղանդ, կամք, կորով, ուժականություն. հատկություններ, որնցով բնորոշվում է և բարձրագույն գնահատանքի է արժանանում Կամերային թատրոնը”։
Լրաբեր” (ԱՄՆ, Լոս Անջելես), 1989
 
 
”Միանգամայն ուրույն դեմքով, ուրույն մտածողությամբ այս թատերախումբն աչքի ընկավ իր ասելիքի թարմությամբ, համարձակությամբ, մտքի ճկունությամբ ու ժամանակակից մտածելակերպով”։
Ծ. Նազլիկյան, ”Փարոս”, (ԱՄՆ, Հոլիվուդ), 1989
 
 
”Արա՛, ես հավատում եմ քեզ, որովհետև տեսնում եմ թատրոնի այսօրվա հաջողությունները”։
Ռ. Առաքելյան,”Ավանգարդ”, 1990
 
 
”Կամերային թատրոնի գերնպատակը միակն է՝ հայ ժողովրդի պատմական հարատևությունը, դա ասվում է նրա գրեթե բոլոր ներկայացումներում և դա հիանալի կերպով հաջողվում է ապացուցել թատրոնի գլխավոր ռեժիսոր Ա.
Երնջակյանին”։
Ս. Մուրադյան, 1991
 
 
”Կամերային թատրոնը կրկին անգամ ապացուցեց, որ մնում է ամենասուր և բարոյական թատրոնը”։
Ա. Վաթյան,”Ամենաթատերական թատրոնը”, ”Վրեմյա”, 1993
 
 
”Երնջակյանին հաջողվեց հրապարակախոսությունը հասցնել այն մակարդակի, որ հանդիսատեսը չգնա ականջը շոյող խոսք լսելու, այլ՝ հաղորդակցվելու ինքն իր հետ”։
Կամերայինը կրկին բացել է իր դռները”, ”Երկիր”, 1984
 
 
”Անսպառ սրամտություն, մտքերի մաքրություն, բեմից հորդող բարություն. այս բոլորն անվիճելի ապացույց է այն բանի, որ Կամերային թատրոնը կգրավի (ըստ էության գրավել է) արժանավոր տեղ ոչ միայն Հայաստանի, այլ աշխարհի ցանկացած երկրի մշակութային կյանքում”։
Կոմպոզիտոր Վլադիլեն Բալյան
 
 
”Ներկայացման ընթացքում հանդիսատեսը մշտապես երկխոսության մեջ է մեր հետ։ Դա լրիվ հակասոմ է թատրոնի օրենքներին, որովհետև թատրոնում կա ”չորրորդ պատ” հասկացողությունը, համաձայն որի հանդիսատեսն ”անտեսվոմ” է։ Կամերայինում չկա ”չորրորդ պատ” հասկացողությունը։ Ներկայացումներ մեջ հանդիսատեսն իրեն զգում է որպես թատերախաղի մասնակից, և ինքը սկսում է մտածել, ապրել այս ամենով։ Սա՛ է հանդիսատեսին բերում թատրոն”։
Օ. Խեչոյան, ”Իրավունք”, 1996
 
 
”…Երբ տեղն ու ժամանակը գա, Երնջակյանը պարզ ճակատով կասի. ”Ես այս աշխարհում և քաղաքիս համար մի բան արել եմ”։
Ա. ԳևորգյանԿամերային թատրոն՝ յուրօրինակ որակ”, ”Հայոց Աշխարհ”, 1998
 
”Նախասրահում հայտնվելուն պես, ճաշակավոր ներքին հարդարման ու մեղմիկ երաժշտության հնչյունների ազդեցությամբ, քեզ պարուրում է մի հաճելի մթնոլորտ, որի շնորհիվ շուտով ձերբազատվում ես առօրյա, առտնին տաղտկալի մտքերից և ”դրսի” հոգսերդ ու խոհերդ թողած մի կողմ, մտնում ես դահլիճ՝ պատրաստ հաղորդակցվելու թատերական հրաշքին։ Եվ այդ հրաշքը քեզ կրկին տեղափոխում է այն աշխարհը, որը թողել ես թատրոնից դուրս, նորից հայտնվում ես հոգսերիդ ու մտատանջություններիդ ոլորտում, սակայն այս անգամ՝ մատուցված թատերախմբի սուր ընկալմամբ, համեմված երգիծանքով և հումորով։ Մի խոսքով՝ ընդդիմադիր պաթոսով...”։
Ն. Ասատրյան, ”Նազա՛ր, Նազա՛ր՝ մինչև ե՞րբ”, ”Նօրաթերթ”, 2000
 
”Մեր թատրոնի յուրաքանչյուր ներկայացում մեր պատմության որոշակի հատված է՝ ներկայացված մեր տեսանկյունից, և յուրաքանչյուր ներկայացում ստեղծում է իր պատմությունը”։
Ս. Դեհերյան, ”Արմենիա Նաու”, 2002
 
”Ընդգրկուն է թատրոնի խաղացանկը. բազմաժանր ներկայացումներ, որոնք բոլորն էլ մեծ խանդավառությամբ են ընդունվում հանդիսատեսի կողմից։
Ռեժիսորական հմտություն, ճկունություն ու ինքնատիպություն, ցանկացած երևույթի ճիշտ բացահայտում, նուրբ վերլուծությունների հանգուցալուծումներ, արտիստիկ կեցվածք, ճկուն խոսք, ճիշտ շեշտավորումներ և երաժշտական հնչերանգներ... Այս ամենն իրականացվում է թատրոնի փոքրաթիվ դերասանական կազմի ջանքերով։ Իրենց հաջողության նախապայմանը նրանք համարում են թատերական ընտանիքի ջերմիկ մթնոլորտը և նվիրումը թատերարվեստին։
…Դերասան-հանդիսատես կապը ներկայացման ընթացքում ասես միաձուլվում է՝ ավելի իմաստավորելով բեմականացումը և դրական լիցքեր հաղորդելով ամենքին։ Թատերախումբը, բոլորին սիրելի Արա Երնջակյանի հետ համատեղ ստեղծագործական ճանապարհին, բազում խոչընդոտներ է հաղթահարել՝ իրենց հոգիներում ոչ մի պահ չխամրեցնելով արվեստի լույսը։ Իրատեսությունն է եղել նրանց ուղեկիցը և չերկնչելու մեծ կամքը”։
Ն. Գիլիջյան, ”Պետք է ապրել, ճիշտ ապրել”, ”Ավանգարդ”, 2003
 
”Կամերայինի գործունեության տարիները, անկասկած, արդարացնում են նրա գոյության իրավունքը։ Նրա կարիքն ունի հայ հանդիսատեսը։ Կամերայինը ժամանակի հետ մշտապես փոփոխվող, նորոգվող թատրոն է։ Լավ է, որ արդի հայ թատրոնում կա բազմազանություն մտցնող այս տեսակը”։
Ն. Ասատրյան, ”Միշտ թարմ, միշտb նոր”, ”Հայաստանի Հանրապետություն”, 2003
 
”Կամերային թատրոնը միշտ եղել է ”արագ արձագանքման” թատրոն, կարողացել է որսալ հանդիսատեսի տրամադրությունը և փորձել գտնել ”ի՞նչ անել” հավերժական հարցի պատասխանը”։
Ն. Հախվերդյան, ”Սեփական երկրում՝ վարձով”, ”168 ժամ”, 2006
 
”Արա Երնջակյանի թատրոնը դրսևորում է իր ազգի խոսափողը լինելու առաքելություն. սա է կարևորը, քանզի հակառակը կլիներ վտանգավոր սահմանագիծ…”։
Վ. Գրիգորյան, ”Կամերային թատրոնի նոր բեմադրությունը”, ”Ազգ”, 2006
 
 
 
 
         
 
 
                  
 
Photo: Zaven Sargsyan, Marko, Arvin Kocharian, Marianna Meliksetyan, Sona Ter-Manyan
© 1982 - 2009 Երևանի Կամերային թատրոն Created by PLANET.AM

Театральная Афиша - репертуар театров, заказ билетов