|
|
ԵՐԵՎԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ
«ՊԱՐՈՆԱ՛ՅՔ, ԱՄԵՆ ԻՆՉ ԿՈՐԾԱՆՎՈՒՄ Է,
ԲԱՅՑ ԴԵՌ ԿԱՐԵԼԻ Է ԱՊՐԵԼ ԵՎ ԶՎԱՐՃԱՆԱԼ»
Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Արա Երնջակյան
Պրեմիերան կայացել է 19.07.1976 թ.
Երևանի Հայֆիլհարմոնիայի Մեծ դահլիճում
Նոր տարբերակով պրեմիերան կայացել է 16.06.2005 թ. Երևանում
Ներկայացումը թատրոնի այցեքարտն է դեռևս Տղամարդկանց ակումբի ժամանակներից։
Քաղաքական պամֆլետ, շոու միջազգային թեմաներով, երգիծական համայնապատկեր,
ժամանակակից աշխարհի հոգեկան աղքատության պրոբլեմներ, զգացմունքների արժեքազրկում,
ինչպիսիք են՝ սերը, բարին, արդարությունը, բարոյականությունը։
Այս ներկայացումն ուշագրավ է իր իմաստային նշանակությամբ՝ հակապատերազմական և խաղաղության կոչով։
ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐ
Մոսկվա, Տալլին, Ռիգա, Դուբնա, Սանկտ Պետերբուրգ, Կիև, Տոմսկ, Հունգարիա (քաղաքներ Դիոր, Շոպրոն, Դեբրեցեն)։
ՓԱՌԱՏՈՆԵՐ
1984 - Ուկրաինա, Օդեսսա, Միջազգայն փառատոն «ՍՍՀՄ-Ֆրանսիա»
1985 - Ռուսաստան, Մոսկվա, Երիտասարդության և ուսանողության
12-րդ Համաշխարհային փառատոնի դիպլոմանտ
1985 - Հայաստան, Լենինական, Ռուսական դրամատուրգիայի
փառատոն
2005 - Հայաստան, Երևան, «HIGHFEST» III Միջազգային թատերական փառատոնի դիպլոմանտ
2008 – Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգ, «Բաց Տարածություն» 3-րդ
Միջազգային թատերական փառատոն։
ՄԱՄՈՒԼԸ «ՊԱՐՈՆԱ՛ՅՔ...»-Ի ՄԱՍԻՆ
«Պարոնայք…» հրապարակախոսական պամֆլետի կոմեդիական վիճակները հագեցած են նուրբ հոգեբանությամբ, ողբերգականը բացահայտվում է կատակերգականի միջոցով։ Ներկայացմանը հատուկ են վառ թատերայնությունը, յուրահատուկ մշակված ռիթմը։ Քնարականի, խոհափիլիսոփայականի և կոմիկականի հյուսվածքն աչքի է ընկնում սուր անցումներով և շաղախված է նուրբ ու սրամիտ հումորով։
...Կենդանի, սրամիտ երկխոսություններ, պլաստիկական նրբություն և պաթոս, հայացքի խաղ, հայացքով դերը թարգմանելու, հանդիսականի հետ շփման մեջ մտնելու, նրա վրա հուզական ներգործություն թողնելու ունակություն»։
Մ. Հակոբյան, «Գրականթերթ», 1983
«Պարոնայք...»-ը՝ աշխարհի ճգնաժամային վիճակով թելադրված սուր կենսափիլիսոփայություն է…»։
Վ. Գրիգորյան, «Ավանգարդ», 1991
«Պարոնայք...»-ում ընդգծված է անտարբերության ու անհոգության թեման, որ մարդկությանը բերեց-հասցրեց համաշխարհային կատակլիզմին»։
Գ. Բաղդասարյան, «Գարուն», 1995
«Պարոնայք...»-ը տակավին մնում է թատրոնի խաղացանկի մեխը՝ չկորցնելով իր այժմեականությունը, քանզի համամարդկայինի, չարի ու բարու մասին է, որոնց հավերժական կռիվն է առաջ շարժում կյանքը։ Այս ներկայացումը թատրոնի այցեքարտն ու ստեղծագործական կրեդոն է։ Այն չի իջնում բեմից, խռովում է մարդկային միտքն ու երևակայությունը՝ հաջողություն ունենալով հանրապետությունում և նրա սահմաններից դուրս։ Շնորհիվ ճկուն գրական նյութի, այն ընկալվում է ցանկացած աշխարհագրական լայնությունում…»։
Է. Մալխասյան, «Այժմ», 1996

|