|
ԵՐԵՎԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ
«ՆԱԶԱ՛Ր, ՆԱԶԱ՛Ր ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ»
Ըստ Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար» ստեղծագործության
Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Արա Երնջակյան
Պրեմիերան կայացել է 11.11.1983 թ., 03.03.2000 թ., 10.07.2009թ. Երևանում
Ո՞վ կլինի թագավորը և կլինի՞ նա արդյոք։
Տարիներն անցնում են, իսկ Նազարը՝ մնում է նույնը։
Բախտի քմահաճույքով գահին բազմած տիրակալը ոչ այլ ինչ է, քան՝ մի անգետ ստահակ,
որին անընդհատ հաջորդում են իր նմանները։
ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐ
Տալլին, Ռիգա, Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա, ԱՄՆ (Լոս Անջելես, Սան Ֆրանցիսկո), Սիրիա (Հալեպ)։
ՓԱՌԱՏՈՆԵՐ
1989 - Ֆրանսիա, Նանտ, Միջազգային թատերական փառատոն «Theatre Du Monde»
ՄԱՄՈՒԼԸ «ՆԱԶԱՐ...»-Ի ՄԱՍԻՆ
«Նազա՛ր, Նազա՛ր՝ մինչև վերջ» բեմադրությունն ստացել է «ազգային ողբերգություն» բնորոշումը։ Ա.Երնջակյանի ստեղծագործական երևակայության մեջ խմորվելով՝ Դեմիրճյանի երկը մեծապես նպաստել է մերժամանակի մասին սեփական դիտարկումներն ամբողջացնելուն և, ի վերջո, մեր պետականության ծաղրանկարը ստեղծելուն։
Ներկայացումը ամբողջական թատերական ստեղծագործություն է, մեր օրերն անմիջականորեն արտացոլող և պատշաճ գնահատող բեմադրություն...
…Երկրի կյանքում ոչինչ չի փոխվում՝ անկախ նրանից, թե գահին ով է բազմած՝ հեքիաթական Նազարը, թե՝ անշունչ խրտվիլակը. մեկ է երկրի գահավիժումը դեպի անդունդը ընթանում է նույն հաջողությամբ…»։
Ն. Ասատրյան, «Նազար, Նազար՝մինչևե՞րբ», «Նօրաթերթ», 2000
Ն. Ագիշևա, «Ժամանակների կապը», «Պրավդա» 1984
Բ. Տուխ, «Վեչերնիյ Տալլին», 1985
Ն. Ստարոսելսկայա, «Ապրե՛ք, տղաներ, հանձնվում եմ...», «Լիտերատուրնոյե օբոզրենիե», 1987
|