|
ԵՐԵՎԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ
«ԱՆՏԵՐ GROUND»
Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Արա Երնջակյան
Պրեմիերան կայացել է 22.04.1998 թ. Երևանում
Սա թատերախաղ է՝ նվիրված մեր հարազատ տուֆազարդ Երևան քաղաքին։
Ներկայացումը կյանքի վերլուծության փորձ է, և այդ վերլուծությունն արվում է
բարեհոգությամբ ու լավատեսորեն։
Հասարակական-քաղաքական ենթատեքստ ունեցող տեսարաններն ընդմիջվում են երաժշտական կատարումներով, պարերով. տոնական շքերթ, հրավառություն, հյուրեր և
դիտորդներ արտասահմանից։
«Անտեր Ground» ներկայացումը Երևանի կենսագրության էջերից մեկն է։
ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐ
ԱՄՆ (Լոս Անջելես)
ՄԱՄՈՒԼԸ «ԱՆՏԵՐ GROUND»-Ի ՄԱՍԻՆ
«Անտեր Ground»-ը անբասիր չափի զգացումի և նորմալ ճաշակի մարմնավորում է։ Սա Ա.Երնջակյանի հերթական փորձն է՝ վերլուծելու կյանքը լճացած ճահճուտում, որտեղ, ճիշտ է, ինչ-որ բան կարծես պղպջում և փոփոխվում է։ Ընդ որում այս վերլուծությունը նա կատարում է անփոփոխ բարեսրտությամբ և լավատեսությամբ»։
Ս.Մելոյան, «Ռեսպուբլիկա Արմենիա», 1998
«Բեմադրության անվանումն արդեն խորհելու առիթ է տալիս։ ՈՒ Կամերայինի նպատակն է, որ խորհելու տրամադրությունը շարունակվի մինչև ներկայացման ավարտը, և, ինչու ոչ, նաև՝ ետդարձի ճանապարհին, տանը, աշխատավայրում... Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ խնդրո առարկան պարզ, մատչելի, ոչ պարզունակ նկարագիր ունի։ Եվ, եթե իրերը կոչենք իրենց անուններով, ապա կստացվի այսպես. «Անտեր Ground»-ը ոչ ավելի անգամ փաստում է, որ մենք դեռ «հոմո սափիենս» չենք։ Դա ապացուցում է այսօրվա մեր կյանքն ու ապրելակերպը, ներառյալ՝ նաև ընտրությունները…»։
Ա. Գևորգյան, «Կամերայինթատրոն՝յուրօրինակորակ», «ՀայոցԱշխարհ», 1998
|