ԵՐԵՎԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ
«ՄԻՍՍ ԴԺՈԽՔ, ԱՆԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ»
Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Արա Երնջակյան
Պրեմիերան կայացել է 21.12.2001 թ. Երևանում
Այս կատակերգությունն իրոք դժոխային է։
Սեփականաշնորհված Դժոխքում քանդվում է տնտեսությունը,
բյուջեն ճեղքվածք է տալիս, շուրջբոլորը քաոս է և իրարանցում,
դժոխային կաթսաներում եփվում են մեղսագործները...
Այս ներկայացումը՝ պահպանելով թատրոնի ավանդույթները, փայլում է
հայկական սրամտությամբ՝ բաց չթողնելով մերօրյա բոլոր ցավոտ հարցերը,
որոնց բուռն արձագանքում է նաև հանդիսատեսը։
ՄԱՄՈՒԼԸ «ՄԻՍՍ ԴԺՈԽՔ»-Ի ՄԱՍԻՆ
«Ա. Երնջակյանն իր պրեմիերայով տվեց գողության պատասխանը, և տվեց իսկական արվեստագետին վայել արժանապատիվ բարձունքից»։
Կ. Առաքելյան, «Իրավունք», 2001
«Սա ներկայացում է ամեն ինչի մասին՝ իր հերոսներով, դրամատուրգիայով, որի մեջ շոշափվում են «Միսս Հայաստան» գեղեցկության և նրբագեղության մրցույթի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները»։
Լ. Բարսեղյան, «Հայկական ժամանակ», 2001
|