|
ԵՐԵՎԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ
«ԿԱԲԱՐԵ»
Սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Արա Երնջակյան
Պրեմիերան կայացել է 04.10.1990 թ. Երևանում
Սա մի երաժշտական և շատ ծիծաղելի շոու է՝ համեմված զավեշտական մանրապատումներով։
Այս ներկայացումը հավասարապես ընկալելի և հարազատ է ոչ միայն հայ,
այլև՝ օտարերկրացի ցանկացած հանդիսատեսի համար.
այստեղ լեզվային խոչնդոտներ չկան։
Եկել ես թատրոն, ընկել... սրճարան։
Քեզ շամպայն են հրամցնում, բեմի վրա հաճելի
օրիորդներ և այրեր երգում են, պարում,
քեզ ուրախացնում՝ ներգրավելով բեմական
գործողությունների մեջ։
Դուք կարող եք ձերբազատվել առօրյա հոգսերից, զվարճանալ։
Թատերախաղի ընթացքում հանդիսատեսներից ընտրվում է «Կաբարե»
ներկայացման Թագուհին։
ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐ
– Մոսկվա, ԱՄՆ (Լոս Անջելես, Սան Ֆրանցիսկո), Հալեպ, Ուկրաինա (Կիև, Ժիտոմիր, Օդեսսա, Դոնեցկ)։ 2007 – Հայաստան, Կապան, Գորիս, ԼՂ (Ստեփանակերտ, Շուշի)։ 2007 – Բելառուս, Մինսկ, Բոբրույսկ, Բելառուսում Հայաստանի մշակությային օրեր։
2009 – ՌԴ, Կրասնոդար, Հայկական մշակույթի օրեր Ռուսաստանում։
|