|
ԵՐԵՎԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ
«ԱՐՄՄԱԳԵԴՈՆ»
Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Արա Երնջակյան Պրեմիերան կայացել է 20.04.2007 թ. Երևանում
Երկրագնդին է մոտենում մի տիեզերական մարմին՝ Արմմագեդոնը, որը, պարզվում է,
հայկական ծագում ունի։ Այն պատրաստել են Նեպտունի մոտ բնակվող նախկին
տիգրանակերտցիները, ովքեր ուզում էին դրա օգնությամբ ոչնչացնել Լուսինը, որը,
ինչպես գիտեք, ունի թուրքական ծնունդ։ Սակայն Արմմագեդոնը շեղվել է իր ուղեծրից և
Լուսնի փոխարեն մոտենում է մեզ... Բախումն անխուսափելի է, հետևանքները՝ կործանիչ...
Այս ճգնաժամային պահին մի խումբ հայեր փորձում են ելք գտնել ստեղծված իրավիճակից։
ՄԱՄՈՒԼ.
«Արմմագեդոն» ներկայացման ընթացքում հանդիսատեսը մի տեսակ վերանում է թատրոնից ու մտնում երկխոսության մեջ, երկխոսություն, որը վերաբերվում է իր իսկ խնդիրներին։ Խիստ տեղայնացված ու հայկականացված թեմաները կառուցում են թատերականացված միջոցառում, որը բեմից մեկ անգամ ևս շեշտում է մեր «թերի ու բաց» կողմերը»։
Ս. Պապոյան, «Սկենե», 2007

|