Arm Rus Eng
 
  ԵՐԵՎԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ
 
 
“ՓՆՏՐՎՈՒՄ Է ՏՂԱՄԱՐԴ“
 
Video    Video    Video
 
հոգեբանական դրամա՝ մեկ գործողությամբ
(ըստ Քերոլլ Ֆրեշետտի «Ժան և Բեատրիս» պիեսի)
Բեմադրող ռեժիսոր Լուսինե Երնջակյան։
Պրեմիերան կայացել է 22.02.2008 թ.-ին, Երևանում։
 
Այս հոգեբանական դրաման սիրո որոնման պատմություն է։
Թեպետ անվերադարձ անցել են սիրո և ռոմանտիկայի ժամանակները,
բայց հերոսներն անվերջ որոնումների մեջ են։
Հուզիչ ու զվարճալի Բեատրիսն իր լքված դղյակում, իր հորինած հեքիաթում
առանց հուսահատվելու  խաղում է չապրած զգացմունքները, իսկ սկզբունքային ու
ծայրահեղ ժանն անզուսպ համառությամբ պաշտպանում իր միանձնությունն ու
բացարձակ ազատությունը։ Միևնույն ժամանակ երկուսն էլ պատկերացում չունեն
ճշմարիտ սիրո մասին։
Այստեղ տղամարդու և կնոջ բախումները հասնում են իսկական աբսուրդի և
բարի ավարտին փոխարինում է կրկին փնտրելու, կրկին գտնելու դաժան փորձությունը...
Եվ այդպես շարունակ, քանի դեռ կյանքն է շարունակվում...
 
ՓԱՌԱՏՈՆԵՐ
 
12.03.2008 թ. – Հայաստան, Երևան, «Փնտրվում է տղամարդ» բեմադրությունը հանդես եկավ Թատրոնի միջազգային օրվա առթիվ Ազգային թատերական ստեղծագործական միավորման «2007-X» թատերական շաբաթի շրջանակներում։
 
27.03.2008 թ. – Հայաստան, Երևան, ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության 2007-2008 թթ. թատերաշրջանի «Լավագույն երիտասարդ բեմադրիչ» անվանակարգում մրցանակը շնորհվեց ռեժիսոր Լուսինե Երնջակյանին՝ «Փնտրվում է տղամարդ» ներկայացման բեմադրության համար։
 
10.10.2008 – Հայաստան, Երևան, «HIGHFEST» 6-րդ Միջազգային փառատոն։
 
22.11.2008 – Հայաստան, Երևան, Երիտասարդ թատերական ռեժիսուրայի
3-րդ հանրապետական փառատոն։
 
ՄԱՄՈՒԼ
«Երիտասարդ ռեժիսոր Լուսինե Երնջակյանի առաջին բեմադրությունն է։ Անմիջապես զգացվում էր մանրակրկիտ ու քրտնաջան աշխատանքը։ Զարմանալի էր, որ երիտասարդ աղջիկը կարողացել էր իր դերասաններին այնպիսի առաջադրանքներ տալ, որ նրանք հոգեբանական այդ բարդ ու դժվարին, ճնշված ու մենակության մատնված վիճակները ոչ թե խաղում էին, այլ ապրում էին բեմի վրա այնպես համոզիչ ու հստակ, որ թվում էր, թե դա հենց իրենց կյանքն է»։
Մ. Մակարյան, «Թատերական շաբաթը ավարտվեց...», «Ազգ», 27.03.2008
 
 

 
       
 
 
 
 
 
 
                  
 
Photo: Zaven Sargsyan, Marko, Arvin Kocharian, Marianna Meliksetyan, Sona Ter-Manyan
© 1982 - 2009 Երևանի Կամերային թատրոն Created by PLANET.AM

Театральная Афиша - репертуар театров, заказ билетов