Arm Rus Eng
 
  ԵՐԵՎԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ
 
 
  ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  (2008-2010)
 
 
 
2008
  • 07-14.02.2008 թ. – Իրան, Թեհրան, Կամերային թատրոնը «Ի զե´ն» թատերախաղով հանդես եկավ The 26th Fadjr International Theatre Festival-ում։
 
  • 22.02.2008 թ. -  «Փնտրվում է տղամարդ» ներկայացման պրեմիերա։ (ըստ Քերոլլ Ֆրեշետտի «Ժան և Բեատրիս» պիեսի)։ Բեմադրող-ռեժիսոր Լուսինե Երնջակյան։
 
  • 12.03.2008 թ. – Երևան, «Փնտրվում է տղամարդ» բեմադրությունը հանդես եկավ Թատրոնի միջազգային օրվա առթիվ Ազգային թատերական ստեղծագործական միավորման «2007-X» թատերական շաբաթի շրջանակներում։
 
  • 22-29.03.2008 թ. - Սանկտ-Պետերբուրգ, «Բաց Տարածություն» 3-րդ Միջազգային թատերական փառատոն։ Ներկայացվեց «Պարոնա´յք...» բեմադրությունը։
 
  • 27.03.2008 թ. – Կամերային թատրոնի դերասան Գեորգի Ամիրագյանին շնորհվեց «ՀՀ վաստակավոր դերասան» կոչումը։
 
  • 27.03.2008 թ. – 2007-2008 թթ. թատերաշրջանի «Լավագույն երաժշտության հեղինակ» անվանակարգում «Արտավազդ» մրցանակը շնորհվեց Վահե Հայրապետյանին։
 
  • 27.03.2008 թ. – 2007-2008 թթ. թատերաշրջանի «Լավագույն երիտասարդ բեմադրիչ» անվանակարգում «Արտավազդ» մրցանակը շնորհվեց Լուսինե Երնջակյանին՝ «Փնտրվում է տղամարդ» բեմադրության համար։
 
  • 03.05.2008 թ. – Սիրիա, Հալեպ; Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հ. Ե. Ընկերակցության Ադամյան Թատերախումբը ներկայացրեց «Էտյուդ կանանց մասին» ներկայացումը։ Պիեսի հեղինակ և բեմադրիչ Արա Երնջակյան։ Բեմադրիչի օգնական՝ Հասմիկ Տեր-Կարապետյան։
 
  • 11.05.2008 թ. - «Շատ love story» երաժշտական շոու ներկայացման պրեմիերա։ Հեղինակ և բեմադրող ռեժիսոր Արա Երնջակյան։
 
  • 28.05.2008 թ. – Հայաստան, Վանաձոր; ներկայացվեց «Ի զե´ն» թատերախաղը։
 
  • 10.10.2008 – Հայաստան, Երևան, «HIGHFEST» 6-րդ Միջազգային փառատոն։ Ներկայացվեց «Փնտրվում է տղամարդ» ներկայացումը։ Բեմադրող-ռեժիսոր Լուսինե Երնջակյան։
 
  • 20.11.2008 – «Հոբելյանական հաճախորդը» («Ուզբեկական փլավի բաղադրատոմսը») ներկայացման պրեմիերա։ Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր Արա Երնջակյան։
 
  • Դերերում՝ Քեթրին Մանասյան և Արշալույս Հարությունյան։

 

  • 22.11.2008 – Հայաստան, Երևան, Երիտասարդ թատերական ռեժիսուրայի 3-րդ հանրապետական փառատոն։ Ներկայացվեց «Փնտրվում է տղամարդ» ներկայացումը։ Բեմադրող-ռեժիսոր Լուսինե Երնջակյան։
 
  • 18.12.2008 թ. – «Ամեն օր Ամանոր» երաժշտական ներկայացման պրեմիերա։  Հեղինակ և բեմադրող ռեժիսոր Արա Երնջակյան։
 
2009
  • 20.02.2009 թ. – Երևան, «Հոբելյանական հաճախորդ» բեմադրությունը մասնակցեց Ազգային թատերական ստեղծագործական միավորման «2008-X» թատերական փառատոնին։
 
 
  • 17.03.2009 թ. – Կամերային թատրոնում տեղի ունեցավ Արա Երնջակյանի “Հոռետեսական կատակերգություններ” գրքի 2-րդ, 3-րդ, 4-րդ հատորների (հայերեն լեզվով) շնորհանդեսը, որտեղ տեղ են գտել ինչպես պիեսներ, այնպես էլ աշխատություն՝ նվիրված Նույնացման համակարգին։ Ժողովածուի մեջ տեղ է գտել նաև «Մի կերպարի ոգեկոչություն» (Հորացիոյի կերպարը Շեքսպիրի «Համլետ»-ում)  գիտական աշխատանքը։
 
  • 27.03.2009 – ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն պիես» անվանակարգում մրցանակ շնորհվեց Արա Երնջակյանին՝ «Հոբելյանական հաճախորդ» («Ուզբեկական փլավի բաղադրատոմսը») պիեսի համար։
 
  • 2009 թվականի ապրիլի 19-23-ը Արա Երնջակյանը մասնակցություն ունեցավ Ռուսաստանի գիտությունների ակադեմիային կից «Համաշխարհային մշակույթի պատմություն» գիտական խորհրդի «Բ. Պաստեռնակը և Շեքսպիրը» թեմայով նստաշրջանին՝ իր «Մի կերպարի ոգեկոչություն; Հորացիոն «Համլետ»-ում. մեկնաբանության փորձ» գիտական աշխատանքի զեկույցով։
 
  • 16.05.2009 թ., Երևան, ներկայացվեց ԵԹԿՊԻ ռեժիսուրական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողուհի Լուսինե Երնջակյանի դիպլոմային աշխատանքը՝ «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը (ըստ Լ. Գերշի «Թիթեռներն ազատ են» պիեսի)։
 
  • 23.06 – 30.06.2009 – ՌԴ, Մոսկվա, Լուսինե Երնջակյանը մասնակցեց Ա. Չեխովի անվան 8-րդ միջազգային թատերական փառատոնին՝ ԱՊՀ երկրների երիտասարդ ռեժիսորների լաբորատորիա։
 
 
  • 11-14.09.2009 – Ռուսաստանի Դաշնություն, Կրասնոդար, Հայկական մշակույթի օրեր Ռուսաստանում։ Ներկայացվեց «Կաբարե» երաժշտական ներկայացումը։
 
 
 
  • 06.10.2009 – Հայաստան, Երևան, «HIGHFEST» 7-րդ Միջազգային թատերական փառատոն։ Ներկայացվեց «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը։ Բեմադրող-ռեժիսոր Լուսինե Երնջակյան։ Փառատոնի դիպլոմանտ։
 
 
  • 28.10.2009 – «ԵՐԿԱԹ» մշակութային ակումբը («Փոքր բեմ» մշակութային ակումբը) հյուրընկալեց հայտնի մտավորական, գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանին: Կայացավ “Արվեստը և լրատվությունը” խորագրով հանդիպումը։
 
  • 10.11.2009 – «Պատմություն – ժամանակներ – մարդիկ»։ «ԵՐԿԱԹ» մշակութային ակումբը («Փոքր բեմ» մշակութային ակումբը) հյուրընկալեց երիտասարդ իրանահայ լուսանկարիչ Ռաբերտ Ղևոնդյանի արվեստի երկրպագուներին:
 
  • 11.11.2009 – «ԵՐԿԱԹ» մշակութային ակումբի («Փոքր բեմ» մշակութային ակումբի) այս երեկոն նվիրվեց երաժշտությանը: Երիտասարդ դերասան Արթուր Մանուկյանը ներկայացրեց հանդիսատեսին իր «Համերգ կամ նման մի բան» խորագրով հեղինակային երգերի շարքը:
 
  • 12.11.2009 – Հայաստան, Երևան, Երիտասարդ թատերական ռեժիսուրայի 4-րդ հանրապետական փառատոն։ Ներկայացվեց «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը։ Բեմադրող-ռեժիսոր Լուսինե Երնջակյան։ Փառատոնի դիպլոմանտ։
 
  • 18.11.2009 – «ԵՐԿԱԹ» ակումբի երիտասարդ անդամների հերթական հավաքը նվիրված էր մի շատ հետաքրքիր և հավակնոտ նախագծի, որի աշխատանքային անվանումն է «Իմ Երևան»:
 
 
 
 
 
  • 13.12.2009 – «ԵՐԿԱԹ»­ը հավաքեց իր անդամներին՝ տարվա ամփոփիչ հանդիպման։ Կատարված է լուրջ և ծավալուն աշխատանք, որի արդյունքների վերլուծումից հետո միայն կարելի է կազմել հետագա ռազմավարական պլանները։
2010
  • 04.02.2010  –  «Լուսատտիկների կանչը» ներկայացման պրեմիերա՝ Կամերային թատրոնի «Փոքր դահլիճ»-ում։ Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Արա Երնջակյան։
 
  • 15.02.2010 թ. – «ԵՐԿԱԹ» մշակութային ակումբի հյուրերը հայկական պարարվեստի նվիրյալներն էին: Բանավեճի թեման` «Անավարտ ֆուէտե…»` նվիրված ժամանակակից հայկական պարարվեստի նվաճումներին և խնդիրներին:
 
  • 06.03.2010 – Հայաստան, Երևան, «Թատրոն – X» 3-րդ Հանրապետական փառատոն։ Ներկայացվեց «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը։ Բեմադրող-ռեժիսոր Լուսինե Երնջակյան։ Փառատոնի դիպլոմանտ։
 
  • 06.03.2010 թ. – «Անավարտ ֆուէտե…»-2։ «ԵՐԿԱԹ» մշակութային ակումբը հյուրընկալեց Հայստանի պետական պարային կոլեկտիվների ղեկավարներին, որոնց քննարկման առարկան էր ՀՀ մշակույթի նախարարին ուղղվելիք նամակի բովանդակությունը:
 
  • 09.03.2010 թ. – «Ժամանակակից հայկական կինո: Հատվածներ չասվածից»: «ԵՐԿԱԹ» մշակութային ակումբում հավաքվել էին մեր կինոյի մի քանի սերունդների ներկայացուցիչներ, ռեժիսորներ, սցենարիստներ, դերասաններ, պրոդյուսերներ: Քննարկման առարկա առաջին հերթին դարձավ նյութի ընտրության խնդիրը...
 
  • 23.03.2010 թ. – «ԵՐԿԱԹ» մշակութային ակումբը կազմակերպել էր «Երևան դարձած իմ Էրեբունի» խորագրով քննարկումը` նվիրված Երևանի ճարտարապետությանն ու քաղաքաշինական խնդիրներին:
 
  • 27.03.2010 – ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը ներկայացվեց «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը (բեմադրող ռեժիսոր Լուսինե Երնջակյան), և «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում «Արտավազդ» մրցանակը շնորհվեց Լիլի Էլբակյանին։

 

  • 13.04.2010 – «Concerto grosso նվագախմբի և դատարկ դահլիճի համար»։ Երևանի Կամերային թատրոնի «ԵՐԿԱԹ» մշակութային ակումբի հյուրերն են անվանի երաժիշտ-կատարողներ, պրոդյուսերներ, մշակութային գործիչներ, ռադիոյի և հեռուստատեսության երաժշտական խմբագիրներ: Նոր ժամանակներն առաջադրում են նոր խնդիրներ, փոփոխվում են առաջնահերթությունները և ունկնդրի ճաշակը: Հենց այդ հարցերի  շուրջ էլ ծավալվեց ակումբի քննարկումը:

 

  • 27.04.2010 – Մեր թատերական կյանքը միշտ առանձնացել է ակտիվությամբ և պատահական չէ, որ Հայաստանում արդեն ավանդույթ են դարձել հանրապետական և միջազգային փառատոները: Եվ այդ փառատոների երիտասարդ կազմակերպիչներն են այսօր բանավիճում «ԵՐԿԱԹ»-ում։   

 

  • 14.05. 2010 – «ԵՐԿԱԹ» -ում բանավեճ է «Մեր ժամանակի հերոսը» խորագրով: Առաջին անգամ բանավեճին մասնակցում են ոչ միայն արվեստագետներ, այլև մանկավարժներ, լրագրողներ, գիտնականներ:
 
  • 05.06. 2010 – «Նորի գալուստը»։ Այսպես ձևակերպվեց այս բացառապես երիտասարդական հանդիպման թեման «ԵՐԿԱԹ» մշակութային ակումբում: Երիտասարդությունն այսօր կանգնած է շատ լուրջ խնդիրների առջև և մեր` ավագներիս գործը ոչ թե դժգոհելը կամ մեղադրելն է, այլ լսել, հասկանալ, օգնել և գործել միասին, համագործակցել:
 
  • 15.06.2010 – Այսօր «ԵՐԿԱԹ»-ի ստեղծագործական խմբի ուշադրության կենտրոնում է հայրենական ռոք երաժշտությունն ու կատարողները: «Հայկական ռոքի երկրորդ գալուստ» խորագիրը, ինչպես և կարծում  էինք, առաջացրեց ամենատարբեր գնահատականներ:

 

 
 
                  
 
Photo: Zaven Sargsyan, Marko, Arvin Kocharian, Marianna Meliksetyan, Sona Ter-Manyan
© 1982 - 2009 Երևանի Կամերային թատրոն Created by PLANET.AM

Театральная Афиша - репертуар театров, заказ билетов