Arm Rus Eng
 
  ԵՐԵՎԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ
 
 
  Fe-ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
 
 
      1994 թվականից Երևանի Կամերային թատրոնում ստեծվել է “Fe” Մշակութային համալիրը (“Ֆերրում”՝ “Երկաթ”՝ “Երևանի Կամերային թատրոն”), որի նպատակն է՝ հայկական արվեստի պրոպագանդան։
      Կենտրոնի ստեղծագործական նախագծերից մեկն էլ հանդիսացավ 1994 թ. հունիսի 24-ին բացված Fe-Պատկերասրահը, որտեղ ներկայացվող արվեստագետների թվում են ինչպես արդեն հայտնի, այնպես էլ՝ երիտասարդ, սկսնակ հայ նկարիչներ և քանդակագործներ։
      Fe-Պատկերասրահի գործունեության նպատակն է՝ օգնել ժամանակակից արվեստագետներին ինքնահաստատվել և ներկայացնել իրենց արվեստը հասարակությանը։
Յուրաքանչյուր էքսպոզիցիայից առաջ կազմակերպվում է շնորհանդես, որին հրավիրվում են հեռուստատեսությունը, մամուլը, նկարիչներ, քննադատներ, մայրաքաղաքի հյուրեր, դեսպանությունների ներկայացուցիչներ և ուղղակի արվեստասերներ։
      Fe-Պատկերասրահը միշտ մարդաշատ է, քանի որ ցուցասրահի այցելուն է դառնում նաև Կամերային թատրոնի ներկայացումների հանդիսատեսը։
      Fe-Պատկերասրահի գողտրիկ սրճարանում, բուխարու մոտ անցկացվում են զրույցներ նկարչի հետ, կազմակերպվում քննարկումներ արվեստի հարցերի շուրջ։ Այն իր բնույթով ընկերական հավաքատեղի է։
      Կամերային թատրոնի Fe-Պատկերասրահում ցուցադրվել են այնպիսի արվեստագետների ստեղծագործություններ, ովքեր են՝ Վ. Պոդպոմոգովը, Ֆ. Եղիազարյանը, Վ. Նազարեթյանը, Վ. Թոքմաջյանը, Հ. Բոյաջյանը, Ռ. Առուտչյանը, Տ. Մատուլյանը, Շ. Շահիրյանը, Մ. Ուլիկյանը, Ա. Գրիգորյանը և այլոք։
      Fe-Պատկերասրահի արվեստի գործերի ցուցահանդեսները արձագանք են գտնում մամուլում, հեռուստատեսությամբ, “արձագանքների գրքում“. “Իրոք, կյանքը հիասքա՛նչ է, դուք դա ապացուցեցի՛ք...” , “Շնորհակալ ենք հյուրընկալության համար, հիանալի ցուցասրահի, ջերմության, սիրո համար...”։
 
 
 
 
 
 
 
 
                  
 
Photo: Zaven Sargsyan, Marko, Arvin Kocharian, Marianna Meliksetyan, Sona Ter-Manyan
© 1982 - 2009 Երևանի Կամերային թատրոն Created by PLANET.AM

Театральная Афиша - репертуар театров, заказ билетов