Arm Rus Eng
 
  ԵՐԵՎԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ
 
 
 ԷՔՍԿՈՒՐՍ
 
 
 
Կամերային թատրոնը գտնվում է Երևանի կենտրոնում,
Մատենադրանի հարևանությամբ։
 
Շքամուտքի դռան ձևավորումը կատարել է հայտնի նկարիչ
Բենիկ Պետրոսյանը։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 «Հրեշտակ»,  հեղինակ Ռաֆայել Խաչատուրյան։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Թատրոնի նախասրահի աջ կողմում Ֆելիքս Եղիազարյանի որմնանկարն է։
 
 
 
 
 
 
 
 
 
Ջահը՝ Բենիկ Պետրոսյանի ստեղծագործությունն է։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Հայելու վրա գրված է.
“Այսպիսին ենք մենք պատկերացնում մեր իդեալական հանդիսատեսին”։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նախասրահի ձախ կողմում “Հեփեսթոսի դարբնոց“ -ն է, հեղինակ Ռաֆայել Խաչատուրյան։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Երկնագույն սրահ։
Այստեղ տարբեր ժամանակներում ելույթ են ունեցել ջազային
կոլեկտիվներ, համաշխարհային մեծության աստղեր՝ Յան Գիլլանը, Չեկասինը, Վիրջինիա Մակդոնալդը, Լևոն Մալխասյանը,
Ջիփսի Քինգզը և այլոք։
 
         
     
        
 
 
Երկնագույն սրահի երկու պատշգամբներում տեղադրված է նկարիչ
Սամվել Ղազարյանի “Երաժիշտներ” քանդակագործական կոմպոզիցիան։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Երկնագույն սրահի մուտքի աջ կողմում Բենիկ Պետրոսյանի “Հանդիսատես” գեղատեսիլ պաննոն է։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Երկնագույն սրահում փոքր էստրադայի վրա,
ռոյալի շուրջ “խմբված”  սևամորթների ջազային քառյակի,
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ինչպես նաև պատերի գեղարվեստական ձևավորման
աշխատանքների հեղինակն է նկարիչ Ռաֆայել Խաչատուրյանը։
 
 
 
 
 
 
 
 
 
 
Թատրոնի Fe-Պատկերասրահում պարբերաբար անցկացվում են նկարիչների և քանդակագործների ցուցահանդեսներ։ Այս հարմարավետ սրահում, բուխարու շուրջ մշտապես ջերմություն է։
 
 
 
 
 
 
 
 
 
Բենիկ Պետրոսյանի “Դաշնակահար”, “Ընկերուհիներ” և այլ քանդակագործական աշխատանքներ լրացնում են Fe-Պատկերասրահի ինտերյերը։
 
 
 
 
 
 
 
 
 
 
“Բիթլզ Club”՝ ոչ մեծ սրճարան, որտեղ ներկայացումների ընդմիջումներին Դուք կարող եք սուրճ վայելել։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Վարդագույն սրահում կարող եք ծանոթանալ Կամերային թատրոնի թանգարանի որոշ ցուցանմուշների հետ։
 
 
 
 
 
 
 
 
 
 
Գլխավոր հանդիսասրահում տեղավորվում են մոտ 155 մարդ։
Հարմարավետ բազկաթոռների դիրքը ցանկացած դիտակետից լայն տեսադաշտ է ապահովում։
 
 
 
 
 
 
 
 
Բեմը սարքավորված է բարձրորակ ձայնային և լուսային տեխնիկայով, բազմապիսի էֆեկտներով։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Երկրորդ հարկում գտնվում է Փոքր դահլիճը՝ դեպի դուրս իր առանձին մուտք-ելքով։ Դահլիճի անկրկնելի դիզայնը բացառիկ ստեղծագործական մթնոլորտ է հաղորդում։
 
 
 
 
 
 
 
 
Այստեղ նկարահանվում են հեռուստատեսային
ֆիլմեր, հաղորդումներ, իր ներկայացումներն է
խաղում Մանկապատանեկան թատրոն-ստուդիան, անցկացվում են ստեղծագործական  քննարկումներ, ընդունելություններ։
 
 
 
 
 
 
 
 
Թատրոնի գրադարանն իր մեջ ներառում է մի քանի հազար գիրք՝ հայտնի կինոգործիչ Հրանտ Վոպյանի ընծան թատրոնին։
 
 
 
    
 
   
           
 
 
“Ռետրո” ոճի կահույքը, պատեֆոնը և 50-ականների այլ տեխնիկան այս սենյակին առանձնահատուկ կոլորիտ են փոխանցում։
 
 
 
 
 
 
 
 
 
Երկրորդ հարկի նախասրահը կոչվում է “դերասանական”, որտեղ ներկայացումից հետո հավաքվում են թատերախմբի անդամները։
 
Այստեղ են գտնվում նաև դերասանական գրիմ-սենյակները և թատրոնի ձայնագրման սրահը։
 
 
 
 
 
 
 
 
 
Թատրոնի ադմինիստրատիվ մաս։
Միջանցքի երկու թևերում գտնվում են աշխատասենյակները և փորձասրահը։
 
 
 
 
 
 
 
P.S.  Մենք միշտ ուրախ ենք հյուընկալելու Ձեզ և պատրաստ ենք գործադրել ամեն հնարավորություն՝ երկար տարիներ Ձեր հուսալի գործընկերը դառնալու համար։
Լավագույն ցանկություններով՝ Կամերային թատրոն
 
 
 
 
 
                  
 
Photo: Zaven Sargsyan, Marko, Arvin Kocharian, Marianna Meliksetyan, Sona Ter-Manyan
© 1982 - 2009 Երևանի Կամերային թատրոն Created by PLANET.AM

Театральная Афиша - репертуар театров, заказ билетов