|
|
ԵՐԵՎԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ
ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՀԵՌՈՒՍՏԱԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Երևանի Կամերային թատրոնը հեռուստաեթեր դուրս գալու իր անդրանիկ քայլերը կատարել է 1975 թվականին՝ հեռարձակելով “Էտյուդ կանանց մասին”, “80 օր աշխարհի շուրջը” ներկայացումների հեռուստատարբերակները։
1983 թ.-ին համագործակցել է Ռուսաստանի Կենտրոնական Հեռուստատեսության հետ՝ նկարահանելով մի շարք հաղորդումներ։
1994-1997 թթ. ՕՌՏ-ի (Մոսկվա) հետ համատեղ, Հեղինակային հեռուստատեսությամբ ցուցադրվում էին “Կաբարե - բոլոր աստղերը” զվարճալի-հրապարակախոսական հաղորդումների շարքը, որի վարողներն էին Կամերային թատրոնի դերասաններ Գ.Ամիրագովն ու Դ.Բաբայանը։
1996 թ.-ին համագործակցել է Հայկական Հեռուստատեսության “Նորք” ալիքի հետ։
1998 թ.-ին ստեղծվեց “ԵրԿաթ TV”-ն։
2002-2003 թթ. “ԵրԿաթ TV”-ի հիմքի վրա ստեղծվեց “ՅԱՆ TV“-ն, որը “Հայ TV“-ի հետ համագործակցելով, ամենօրյա եթեր էր թողարկում զվարճալի, հրապարակախոսական, ճանաչողական, ինտելեկտուալ հեռուստահաղորդումներ, այնպիսիք, ինչպիսիք են՝ “Համայնքապատկեր”, “Ինտելեկտուալ ակումբ”, “Միսս Ամիս”, “Բիթլզ Ակումբ”, “Շոու 1-02”, “Լյումիեռ plus”, նաև՝ մանկական “Գանձերի կղզի”, “Ծափիկ-ծափիկ”, “Երեք հրացանակիրներ” խաղերը,“Սեր և ծիծակ” գեղարվեստական հեռուստասերիալը և այլն (մոտ 50 անվանում)։
1979, Ռուսաստանի ԿՀ նկարահանումները
«Ինտելեկտուալ ակումբ»
«Սեր և ծիծակ»
«Քիթ-շքերթ»
«Բիթլզ Ակումբ»
«Լյումյեր +»
«Խելքի տոպրակ»
«ՅԱՆ-երի երկիր»
«Ծափիկ-ծափիկ»
«Գանձերի կղզի»
«Համայնքապատկեր»
«Շոու 1-02»
|