Arm Rus Eng
    
  ԵՐԵՎԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ
 
 
 ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ
 
   ԱՐԱ ԵՐՆՋԱԿՅԱՆ
 
  • 2004 թ.-ին Կամերային թատրոնում տեղի ունեցավ Արա Երնջակյանի “Հոռետեսական կատակերգություններ” գրքի առաջին հատորի (ռուսերեն լեզվով) շնորհանդեսը։ Այն իր մեջ ներառում է երեք պիես. “Սոնատ թավջութակի համար”, “Ալքիմիկոս”, “Գայլը և յոթ ուլիկները, կամ կրկին այծերի մասին”, երկու կինոսցենարներ. “Ժամկետը՝ յոթ օր”, “Երեք հանցագործությունների պատմություն” և մեկ հետազոտական էսսե՝ “Ով ով է Շեքսպիրի “Համլետ” պիեսում”։
  • 2006-2007 թթ. թատերաշրջանի “Լավագույն ներկայացում“ անվանակարգում ամենամյա մրցանակ շնորհվեց Արա Երնջակյանին՝ “Ի զե´ն“ ներկայացման համար։
  • 2008 թվականին լույս տեսան Արա Երնջակյանի “Հոռետեսական կատակերգություններ” գրքի 2-րդ, 3-րդ, 4-րդ հատորները (հայերեն լեզվով), որտեղ տեղ են գտել ինչպես պիեսներ, այնպես էլ աշխատություն՝ նվիրված Նույնացման համակարգին։ Ժողովածուի մեջ տեղ է գտել նաև «Մի կերպարի ոգեկոչություն» (Հորացիոյի կերպարը Շեքսպիրի «Համլետ»-ում) գիտական աշխատանքը։

  • 2009 թվ. ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության «Տարվա լավագույն պիես» անվանակարգում մրցանակ շնորհվեց Արա Երնջակյանին՝ «Հոբելյանական հաճախորդ» պիեսի համար։

  • 2009 թվականի ապրիլի 19-23-ը Ա. Երնջակյանը մասնակցություն ունեցավ Ռուսաստանի գիտությունների ակադեմիային կից «Համաշխարհային մշակույթի պատմություն» գիտական խորհրդի «Բ. Պաստեռնակը և Շեքսպիրը» թեմայով նստաշրջանին՝ իր «Մի կերպարի ոգեկոչություն; Հորացիոն «Համլետ»-ում. մեկնաբանության փորձ» գիտական աշխատանքի զեկույցով։
 
ՊԻԵՍՆԵՐ

1973 – “Յոթ կատակ Հայաստանից”

1976 – “Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ”

1982 – (“Ալքիմիկոս”) “Հեքիաթ Արքայազնի և Աղջկա մասին, որ չէր հավատում հեքիաթների” 
1982 – “Սովորական համերգ”
1982 – “Նկարներ ցուցահանդեսից”

1983 – “Գայլը և յոթ ուլիկները, կամ կրկին այծերի մասին”

1984 – “Էտյուդ կանանց մասին”

1985 – “Երևանյան օրերի քրոնիկա”
1985 – “Երկաթուղի” (“Քավարան”)

1988 – “Հայք”

1990 – “Հայր մեր”

1993 – “Ես իմ անուշ Հայաստանի…”

1997 – “Կաբարե”

1998 – “Անտեր Ground”

1999 – “Տիտանիկ, made in Armenia”

2001 – “Սասունցի Դավիթ Կոպերֆիլդ” (“Մահվան սղոց”)
2001 – “Միսս դժոխք, անաստվածային կատակերգություն”

2002 – “Լինսի show-ծրագիր” (“Ալբանիա +”)

2004 – “Կառավարական համերգ”
2004 – “Սոնատ թավջութակի համար”

2006 – “Ի զե՛ն”
2006 – “Լուսատտիկների կանչը, կամ ինչ պատահեց լոգարանում”

2007 – “Արմմագեդոն”
 
2008 – “Շատ love story”
2008 – “Ուզբեկական փլավի բաղադրատոմսը” («Հոբելյանական հաճախորդ»)
 

ԿԻՆՈՍՑԵՆԱՐՆԵՐ

1987 – “68-ի շոգ օգոստոսը”

1990 – “Ծննդյան վկայական”
1990 – “Ժամկետը՝ յոթ օր”

1999 – “Արմենիկում UPSA”

2001 – “Երեք հանցագործությունների պատմություն”


ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԷՍՍԵՆԵՐ

1980 – “Նույնացման համակարգ”

1982 – “Ով ով է Շեքսպիրի “Համլետ” պիեսում”

 
 


 
 
                  
 
Photo: Zaven Sargsyan, Marko, Arvin Kocharian, Marianna Meliksetyan, Sona Ter-Manyan
© 1982 - 2009 Երևանի Կամերային թատրոն Created by PLANET.AM

Театральная Афиша - репертуар театров, заказ билетов