Arm Rus Eng
 
  ԵՐԵՎԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ
 
«ՀԱՄԼԵՏ»
 
Ըստ Շեքսպիրի պիեսի
Բեմադրող ռեժիսոր՝ Արա Երնջակյան
Պրեմիերան կայացել է 20.12.1985 թ. Երևանում
 
Հայտնի ողբերգությունը ներկայացված է անսպասելի լույսի ներքո,
որտեղ Համլետը ո՛չ ողբերգական կերպար է, ո՛չ էլ զոհ, այլ մի մարդ,
որի վարքը Էլսինորում բազմաթիվ դժբախտությունների պատճառ հանդիսացավ:
Արդյունքում՝ Դանիայի թագավորության գահին բարձրացավ Համլետի հոր
ոխերիմ թշնամու որդին՝ Ֆորտինբրասը:
Ներկայացումը Շեքսպիրի պիեսի մի նոր տարբերակն է,
որը ցույց է տալիս, որ չարի նկատմամբ հաղթանակը
երբեմն բերում է անհամեմատ ավելի մեծ կորուստներ:
 
«Համլետ» ներկայացումն արժանացել է Մոսկվայի Թատերական ինստիտուտի դասավանդողների՝ պրոֆեսորներ Ա. Գ. Օբրազցովայի և Լ. Ե. Բաժենովայի բարձր գնահատանքին:
 
 
 
 
                  
 
Photo: Zaven Sargsyan, Marko, Arvin Kocharian, Marianna Meliksetyan, Sona Ter-Manyan
© 1982 - 2009 Երևանի Կամերային թատրոն Created by PLANET.AM

Театральная Афиша - репертуар театров, заказ билетов