ԵՐԵՎԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ
«ՀԱՅՔ»
(«Երկու ժամ Երևանի մեջ»)
Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Արա Երնջակյան
Պրեմիերան կայացել է 03.02.1989թ. Երևանում
«Հայք»-ը անմիջական և փաստացի կապ ուներ 1988-ի քաղաքական դեպքերի հետ:
Այն պատմական անդրադարձ էր «Հայկ և Բելից» մինչև Սումգայիթ:
«Հայք»-ը այն տարիներին, մի փորձ էր՝ վերագտնելու ազգի «այլայլված դեմքը» ու վերադառնալ կորսված ակունքներին:
Այս ներկայացումը ցուցադրվում էր այն ժամանակ, երբ ամեն վայրկյան թատրոնին սպառնում էր փակվելու և դերասաններին ձերբակալելու վտանգը:
Տպավորությունների հուշագրում «Հայք»-ի մասին գրված է. «Այս ներկայացման մեջ նույնիսկ հրասայլերն են անզոր»:
Կամ. «Եթե Հայաստանում կա մարդ, որը չի ուզում դիտել այս ներկայացումը, կարող եմ առաջարկել իմ ծառայությունները. բժիշկ-հոգեբան»:
ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐ
Մոսկվա, ԱՄՆ (Սան Ֆրանցիսկո, Լոս-Անջելես), Սիրիա:
ՄԱՄՈՒԼ
«Հայք» ներկայացումը հայ ժողովրդի հարատևության առհավատչյան է»:
Մ. Խոստեղյան, 1989 թ.
«Ես «Հայքի» խոսքերը չեմ հասկանում, սակայն Ձեր խաղն այնքան համոզիչ է և այնքան հիասքանչ է թատրոնն ընդհանրապես»:
Քրիստին Քլասս (Բելգիա), 1989 թ.
«Հայք» ներկայացումը հասարակական հրատապ հնչեղություն ունեցող ունեցող դրամատիկական երկ է, որն արտացոլում է լճացման տարիների արատները, մեծ վերափոխումների շեմին մեր հանուրի կյանքը»:
«Երեկոյան Երևան», 02.1989 թ.
«Այո՛, լա՛վ է, շա՛տ լավ է, ու բարեբախտաբար և ի մեծ ուրախության մեզ այդ կարծիքին են բոլոր նրանք ում բախտ է վիճակվել դիտել «Հայքը»:
Այդին Մորիկյան, «Ավանգարդ», 01.03.1983 թ.
«Հայք» Երևանյան շոու, քաղաքական սատիրա, հմայող ու սուր պամֆլետ: Սրընթաց ռիթմը, հեգնանքի և սատիրայի տարբեր երանգների օգտագործմամբ, գրոտեսկի անբռնազբոս պոռթկումներով ներկայացում ստեղծողներին հնարավորություն է տվել բեմական շրջապտույտի մեջ առնել հասարակական կյանքի շատ շատ կողմեր՝ Հայկ ու Բելի կռվից մինչև... Սումգայիթ ու չարագուշակ դեկտեմբեր...
Կորցրինք շատ բան, բայց մնաց մեր ազգի հավիտենականը. Այբ, բեն, գիմ...»:
Սիլվա Փոթեյան, «Երեկոյան Երևան», 27.03.1989 թ.