«610 ԲԵԴՖՈՐԴ ԴՐԱՅՎ; ԵՍ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԵՄ»
Ըստ Միքայելա Ռոնզոնիի պիեսի
Թարգմանիչ՝ Աշոտ Ալեքսանյան
Բամադրող ռեժիսոր՝ Արա Երնջակյան
Պրեմիերան կայացել է 12.04.2004թ., ք. Երևանում՝
Հայաստանում Ավստրիայի մշակութային օրերի շրջանակում:
Ներկայացումը հայտնի գրող և հումանիստ Ֆրանց Վերֆելի կյանքի մի միջադեպի մասին է.
նրա անարդյունք փորձը՝ չկորցնելու իրեն այս դաժան և ռացիոնալ կյանքում,
կրոնի դերի մասին մարդու և մի ամբողջ ժողովրդի ճակատագրում:
ՄԱՄՈՒԼ.
«Արա Երնջակյանի այս բեմադրության մեջ հատուկ ընդգծված են «610 Bedford Drive...» պիեսի խոհական-զգացմունքային շեշտադրումները: Ընտրված խաղաոճը, երբեմն երկպլան ընթացող գործողությունները, տեսարանները, նկարչական, երաժշտական և լուսային ձևավորումները նպատակասլաց են, լրացնում են իրար ու միասնաբար ապահովում են ներկայացման հարաճուն հետաքրքրությունը»:
Նվարդ Ասատրյան, «Կարևոր փոփոխություն խաղացանկում»,
«Հայաստանի Հանրապետություն», 25.05.2004 թ.
«…Լավ աշխատանք էր: Ռեժիսորը, որ միաժամանակ նկարիչ-ձևավորողն էր, բեմի յուրաքանչյուր թիզն օտագործել էր, հավաստի միջավայր ստեղծել (Երաժշտական ձևավորումը՝ Վահե Հայրապետյանի): Գրիգոր Բաղդասարյանի անփույթ պահվածքի մեջ հուզիչ համեստություն կա, բարեկրթություն: Զգացվում է, որ երբեմն ինչ-որ բան զիջում է, բայց ավելի շատ նրբամտությունից, տանտիրոջ ներողամտությամբ, բայց երբ խոսքը դառնում է մարդկային խնդրի կամ գեղարվեստական սկզբունքի շուրջը, Բաղդասարյան-Վերֆելն ասես մոռանում է հիվանդությունը և ծառս ելած վիճում է, կռվում՝ մինչև ուժասպառվելը… Ամբողջ կերպարից բարի ու դրական ինչ-որ լիցքեր են գալիս և համակրանքով տոգորում հանդիսատեսին: Միանգամայն հակառակն է Արշալույս Հարույունյանի Օդեթսը: Թեև բացասական կերպար չէ, բայց ինքնավստահությունը, իր ու մեծ մարդու և գրողի միջև մինջնորմը չզգալու նկարագիրը, երիտասարդական իր ուժի գիտակցումը և վիճաբանելիս բավականին ագրեսիվ վարքը մեզ տրամադրում են ավելի քննադատաբար կողմնորոշվելու նրա հանդեպ: Բեմադրիչը ստեղծագործական ազատություն է տվել դերակատարներին, և նրանք ճիշտ կատարելով առաջադրված խնդիրները, իրենց բեմական կենսագրությունն ավարտում են՝ ամբողջանալով իբրև մարդկային և ստեղծագործական անհատներ. սա կարևոր է»:
Վարսիկ Գրիգորյան, «Կամերային նոր բեմադրությա և հարաից հարցերի մասին», «Ազգ» 30.09.2004 թ.
Սոնա Մելոյան, «Աֆիշա», 17.05.2004 թ.