Arm Rus Eng
 
  ԵՐԵՎԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ
 
 
  
    ԼՈՒՍԻՆԵ ԵՐՆՋԱԿՅԱՆ
 
  Ծնվել է 1987 թվականի մայիսի 17-ին, Երևանում։
  Ավարտել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։
  Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում բեմադրել է
  «Սոնատ թաջութակի համար», «Ֆիգարոյի ամուսնությունը» ներկայացումները։
  2007 թվականից Երևանի Կամերային թատրոնի ռեժիսոր է։
 
 
      Կատարած բեմադրությունները և մասնակցությունը փառատոներին.
 
  • 22.02.2008 թ. – «Փնտրվում է տղամարդ» ներկայացման պրեմիերա (ըստ Քերոլլ Ֆրեշետտի «Ժան և Բեատրիս» պիեսի)։ Բեմադրող-ռեժիսոր Լուսինե Երնջակյան։

 

  • 12.03.2008 թ. – Երևան, «Փնտրվում է տղամարդ» բեմադրությունը հանդես եկավ Թատրոնի միջազգային օրվա առթիվ Ազգային թատերական ստեղծագործական միավորման «2007-X» թատերական շաբաթի շրջանակներում։ Բեմադրող-ռեժիսոր Լուսինե Երնջակյան։

 

  • 27.03.2008 թ. – 2007-2008 թթ. թատերաշրջանի «Լավագույն երիտասարդ բեմադրիչ» անվանակարգում «Արտավազդ» մրցանակը շնորհվեց Լուսինե Երնջակյանին՝ «Փնտրվում է տղամարդ» բեմադրության համար։ 

 

  • 10.10.2008 – Հայաստան, Երևան, «HIGHFEST» 6-րդ Միջազգային փառատոն։ Ներկայացվեց «Փնտրվում է տղամարդ» ներկայացումը։ Բեմադրող-ռեժիսոր Լուսինե Երնջակյան։

 

  • 22.11.2008 – Հայաստան, Երևան, Երիտասարդ թատերական ռեժիսուրայի 3-րդ հանրապետական փառատոն։ Ներկայացվեց «Փնտրվում է տղամարդ» ներկայացումը։ Բեմադրող-ռեժիսոր Լուսինե Երնջակյան։

 

  • 16.05.2009 թ., Երևան, ներկայացվեց ԵԹԿՊԻ ռեժիսուրական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողուհի Լուսինե Երնջակյանի դիպլոմային աշխատանքը՝ «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը (ըստ Լ. Գերշի «Թիթեռներն ազատ են» պիեսի)։

 

  • 23.06 – 30.06.2009 – ՌԴ, Մոսկվա, Լուսինե Երնջակյանը մասնակցեց Ա. Չեխովի անվան 8-րդ միջազգային թատերական փառատոնին՝ ԱՊՀ երկրների երիտասարդ ռեժիսորների լաբորատորիա։

 

  • 06.10.2009 – Հայաստան, Երևան, «HIGHFEST» 7-րդ Միջազգային թատերական փառատոն։ Ներկայացվեց «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը։ Բեմադրող-ռեժիսոր Լուսինե Երնջակյան։ Փառատոնի դիպլոմանտ։
 
  • 12.11.2009 – Հայաստան, Երևան, Երիտասարդ թատերական ռեժիսուրայի 4-րդ հանրապետական փառատոն։ Ներկայացվեց «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը։ Բեմադրող-ռեժիսոր Լուսինե Երնջակյան։ Փառատոնի դիպլոմանտ։

 

  • 06.03.2010 – Հայաստան, Երևան, «Թատրոն – X» 3-րդ Հանրապետական փառատոն։ Ներկայացվեց «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը։ Բեմադրող-ռեժիսոր Լուսինե Երնջակյան։ Փառատոնի դիպլոմանտ։
 
ՄԱՄՈՒԼ
 
«Փնտրվում է տղամարդ»-ը երիտասարդ ռեժիսոր Լուսինե Երնջակյանի առաջին բեմադրությունն է։ Անմիջապես զգացվում էր մանրակրկիտ ու քրտնաջան աշխատանքը։ Զարմանալի էր, որ երիտասարդ աղջիկը կարողացել էր իր դերասաններին այնպիսի առաջադրանքներ տալ, որ նրանք հոգեբանական այդ բարդ ու դժվարին, ճնշված ու մենակության մատնված վիճակները ոչ թե խաղում էին, այլ ապրում էին բեմի վրա այնպես համոզիչ ու հստակ, որ թվում էր, թե դա հենց իրենց կյանքն է»։
Մ. Մակարյան, «Թատերական շաբաթը ավարտվեց...», «Ազգ», 27.03.2008
 
 
 
 
 
 
                  
 
Photo: Zaven Sargsyan, Marko, Arvin Kocharian, Marianna Meliksetyan, Sona Ter-Manyan
© 1982 - 2009 Երևանի Կամերային թատրոն Created by PLANET.AM

Театральная Афиша - репертуар театров, заказ билетов