Arm Rus Eng
 
  ԵՐԵՎԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ
 
 
 
«ԻՆՉ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ԹԵ ՈՒՄ ՀԵՏ»
 
 
Video  Video
 
 
Ըստ Լեոնարդ Գերշի  «Butterflies Are Free» պիեսի
Բեմադրող ռեժիսոր Լուսինե Երնջակյան
Պրեմիերան կայացել է 16.05.2009 թ., Երևանում
 
 
Կինն արտառոց է և արտասովոր, Տղամարդը` ռոմանտիկ;
Կինը կյանքի ուղիներով ուզում է ճախրել ինչպես թիթեռ,
Տղամարդը` սովորում ազատվել նախապաշարմունքներից և սահմանափակումներից,
սակայն փոխադարձ կապվածությունն է իսկությամբ նրանց դարձնում անբռնադատ։
Սիրո մի պատմություն հարուստ ընտանիքից կույր տղայի և դերասան դառնալու երազանք ունեցող անզուսպ աղջնակի մասին. լի վառ ռեպրիզներով և հանդուգն։ կրքոտ երկխոսություններով։
«Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը սերն անհավատորեն ընդունող ժամանակակից երիտասարդության մասին է, թեպետ երբեմն սերն այնքան մոտ է։
Այս թեթև, թիթեռնիկների թևերից հյուսված աշխատանքը կբացի անսահման քնքշության
գաղտնիքը և կօգնի հավատալ իսկական զգացմունքին։
«Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը խրատական պատմություն է երիտասարդ սիրահարների, ինչպես նաև նրանց ծնողների համար։
Բոլոր երիտասարդներն ուզում են ազատ լինել, թեև քչերը կարող են ստույգ ասել,
 թե որն է իրական ազատությունը։
Բոլորը ձգտում են գտնել իրենց տեղը կյանքում, սակայն դրան հասնելն այքան էլ դյուրին չէ,
ինչպես երազում են այդ մասին ծնողական տան տանիքի ներքո...
 
 
ՓԱՌԱՏՈՆԵՐ.
  • 06.10.2009 – Հայաստան, Երևան, «HIGHFEST» 7-րդ Միջազգային թատերական փառատոն։ Ներկայացվեց «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը։ Բեմադրող-ռեժիսոր Լուսինե Երնջակյան։ Փառատոնի դիպլոմանտ։
  • 12.11.2009 – Հայաստան, Երևան, Երիտասարդ թատերական ռեժիսուրայի 4-րդ հանրապետական փառատոն։ Ներկայացվեց «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը։ Բեմադրող-ռեժիսոր Լուսինե Երնջակյան։ Փառատոնի դիպլոմանտ։ 
  • 06.03.2010 – Հայաստան, Երևան, «Թատրոն – X» 3-րդ Հանրապետական փառատոն։ Ներկայացվեց «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը։ Բեմադրող-ռեժիսոր Լուսինե Երնջակյան։ Փառատոնի դիպլոմանտ։
  • 27.03.2010 – ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը ներկայացվեց «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը (բեմադրող ռեժիսոր Լուսինե Երնջակյան), և «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում «Արտավազդ» մրցանակը շնորհվեց Լիլի Էլբակյանին։
  
 
 
 
  
 
 
 
 
 
 
 
 
 
                  
 
Photo: Zaven Sargsyan, Marko, Arvin Kocharian, Marianna Meliksetyan, Sona Ter-Manyan
© 1982 - 2009 Երևանի Կամերային թատրոն Created by PLANET.AM

Театральная Афиша - репертуар театров, заказ билетов