Arm Rus Eng

  ԵՐԵՎԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ

 
 
  
Յուրաքանչյուր բարի ծնունդ ողջունելի է, մշակութային կազմակերպության ծնունդն՝ առավել ևս։
«Փոքր բեմ» մշակութային ակումբի («Երկաթ» ակումբի) շուրջը համախմբված արվեստագետների վաստակն ու հեղինակությունը վկայում են այն մասին, որ նորաստեղծ կազմակերպությունը որդեգրել է հայրենի մշակույթի ասպարեզում սեփական ձեռագիրը հաստատելու առաքելություն։ Մեր օրերում մշակութային կյանքի աշխուժացման բնագավառում ավելի ու ավելի մեծ դերակատարություն է վերապահվում հասարակական կազմակերպություններին, որոնցից շատերը արդեն ճանաչում ու բարի համբավ են ձեռք բերել իրենց իրականացրած ինքնատիպ ծրագրերով։ Հայաստանի կառավարության որդեգրած մշակութային քաղաքականությունը նախատեսում է տարածաշրջանում մեր երկիրը դարձնել մշակութային կենտրոն, և այս առումով անչափ մեծ են սպասելիքները գործող մշակութային կազմակերպություններից։ Վստահ եմ, որ «Երկաթ» մշակութային կենտրոնն արժանի տեղ կգրավի մեր մշակույթի դաշտում և իր գործունեությունը կնշանավորի արժեքավոր նախաձեռնություններով։
Սիրով շնորհավորում եմ կենտրոնի հիմնադիրներին ու աջակիցներին, մաղթում բեղմնավոր գործունեություն։
 
Հասմիկ Պողոսյան
ՀՀ մշակույթի նախարար   
 
 
2009
 
 
 
2010
 
 
 
  
 
 
 
 
                  
 
Photo: Zaven Sargsyan, Marko, Arvin Kocharian, Marianna Meliksetyan, Sona Ter-Manyan
© 1982 - 2009 Երևանի Կամերային թատրոն Created by PLANET.AM

Театральная Афиша - репертуар театров, заказ билетов