«ԼՈՒՍԱՏՏԻԿՆԵՐԻ ԿԱՆՉԸ»
Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Արա Երնջակյան
Պրեմիերան կայացել է 04.02.2010 թ., Երևանում
Կամերային թատրոնի «Փոքր դահլիճ»-ում։
Ահավոր վախենալու կատակերգություն։
Սա մի յուրօրինակ ֆարսային կատակերգություն է, որի գործող անձինք դրամատիկական ստեղծագործությունների սիրված և հայտնի հերոսներն են, որոնք`
հայտնվելով անսպասելի և իրենց կերպին ոչ բնորոշ իրավիճակներում,
դառնում են պատահականությունների զոհեր։
Տարօրինակ և գունավոր այս ներկայացումը, ժանրին հարազատ թատերական
հնարքներով ու նորամուծություններով, իսկական զգացմունքային հրավառություն է։
Հրավիրում ենք Ձեզ այցելել 45 հանդիսատեսների համար նախատեսված
Կամերային թատրոնի Փոքր դահլիճը։
Հարմարավետ տեղավորվելով սեղանիկների շուրջը,
Դուք դրական լիցքեր կստանաք «աբսուրդի» եւ «կատակերգական սարսափի»
ժանրով բեմադրված «Լուսատտիկների կանչը» ներկայացումից։