Գլխավոր էջ

 

   

 

 

 

  

 

 

 

 

  • 08.10.2016 – Ռեժիսոր, դրամատուրգ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ , ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Կամերային պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը՝ մայրաքաղաքի 2798-րդ տարեդարձի առթիվ, Երևան քաղաքի մշակութային կյանքում և թատերարվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի ու բեղմնավոր գործունեության համար, Երևանի քաղաքապետի կողմից պագևատրվել է “Արգիշտի առաջին” շքանշանով:

 

  

 

 

    

  • 17.09.2016 – Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ, թատերական արվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար, Երևանի կամերային պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Հարությունի Երնջակյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում: (ՀՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչումը շնորհվել է ՀՀ Նախագահի 2016 թ. սեպտեմբերի 17-ի ՆՀ-923-Ա հրամանագրով:)

 

 

 

         

  • 2016 մարտ– ԱՄՆ, Նյու Յորք :  SR - Socially Relevant Film Festival New York 3-րդ կինոփառատոնում ներկայացվեց  Արա Երնջակյանի` Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Խավարում» կարճամետրաժ կինոնկարը: “Խավարում” կինոնկարին շնորհվեց Best Narrative Short Award (Լավագույն պատմական կարճամետրաժ կինոնկար) մրցանակը:

 

 

  • 27.03.2016 – Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ, ինչպես նաև թատերարվեստի ոլորտում ցուցաբերած բարեխիղճ աշխատանքի համար` Երևանի կամերային պետական թատրոնի դերասաններ՝  Հասմիկ Դանիելյանը ,  Քեթրին Մանասյանը ,  Սենիկ Բարսեղյանը  պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պատվոգրով:

   

      

  •  27.03.2016 - Թատրոնի միջազգային օրվա առթիվ,Երևան քաղաքի թատերարվեստի ոլորտում  ունեցաց  ձեռքբերումների և անձնվեր աժշխատանքի համար՝ Երևանի կամերային պետական  թատրոնի  դերասանուհի  Նոննա Գրիգորյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության  Երևան քաղաքի  քաղաքապետարանի  պատվոգրով:

                            

  • 14.11.2015–  Կայացավ “Սիրո խոստովանություն” ներկայացման պրեմիերան:Պիեսի   հեղինակ և բեմադրիչ՝Արա  Երնջակյան: Երաժշտական ղեկավար՝ Վահե Գրիգորյան, դերերում՝ Անի Գրիգորյան, Հասմիկ   Դանիելյան , Ռաֆայել Երանոսյան, Սենիկ Բարսեղյան,Վահե Զիրոյան: Ներկայացումը նվիրված է Երևան քաղաքի  2797- ամյակին: Սա մեր սիրելի մայրաքաղաքի պատմությունն է` համեմված երնջակյանական քնարական  հումորով  և Երևանին նվիրված հին ու նոր սիրված երգերով:

 

  • «Սիրո խոստովանություն»-ը ջերմ, տեղ-տեղ մի փոքր թախծոտ և անչափ զգացմունքային  պատմություն է՝ Երևանի և   երևանցիների մասին:


 

  •  22.11.2015 – “Խավարում” կարճամետրաժ խաղարկային կինոֆիլմը, սցենարի հեղինակ և ռեժիսոր Արա Երնջակյան, ցուցադրվել է Տորոնտոյում (Կանադա) կայացած Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության Տորոնտոյի գլխամասի Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված “Նուռ” 10-րդ  կինոփառատոնում(10th Pomegranate Film Festival, POM-X)։

 

  • 30.10.2015 – Այսօր “Երկաթ” ակումբում (“Փոքր բեմ” մշակութային ակումբում) կայացավ հանդիպում-բանավեճ: Քննարկումը ծավալվեց հայտնի մտավորական, պատմաբան, փիլիսոփա Գուրգեն Կարապետյանի “Աշխարհաճանաչում” գրքում ներկայացված մտքերի և գաղափարների շուրջը:

 

  • 2015 թ. հոկտեմբերի 9 – 19 Իտալիայի Տրենտո քաղաքում կայացած 18-րդ “Religion Today Film Festival” կինոփառատոնի շրջանակներում, հոկտեմբերի 11-ին Տրենտո քաղաքում, հոկտեմբերի 13-ին Արկո քաղաքում և հոկտեմբերի 19-ին Մերանո քաղաքում ցուցադրվեց Արա Երնջակյանի “Խավարում” (“Eclipse”) կարճամետրաժ խաղարկային կինոֆիլմը՝ նվիրված հայոց Ցեղասպանության 100-ամյակին։

 

  • 08.10.2015 – Երևանի Կամերային թատրոնը մասնակցեց Հայաստանի թատերական գործիչների միության և Աբովյանի քաղաքապետարանի կազմակերպած Աբովյան քաղաքի 53-րդ տարելիցին նվիրված թատերական փառատոնին: Ներկայացվեց “Ամնեզիա” մելոդրաման, բեմադրիչ՝ Գոռ Մարգարյան, դերերում՝ Լուիզա Ներսիսյան և Ռաֆայել Երանոսյան:  Երևանի Կամերային պետական թատրոնը՝ Աբովյան քաղաքի տոնին նվիրված թատերական փառատոնին ակտիվ մասնակցություն ունենալու համար, պարգևատրվեց Աբովյանի քաղաքապետարանի շնորհակալագրով:

  • 13.09.2015 – Երևանի Կամերային թատրոնը ՌԴ Սանկտ-Պետերբուրգի Ն. Պ. Ակիմովի անվան “Վիվա́տ, Կոմեդիա” առաջին միջազգային թատերական փառատոնին ներկայացրեց “Կառավարական համերգ” թատերախաղը: Ներկայացման հեղինակ և բեմադրիչ` Արա Երնջակյան։ Ներկայացման քանակը՝ 1, հանդիատեսի քանակը՝ 600: 

 

  • 2015 հուլիս – Արա Երնջակյանը  հանդիսացել է “Ոսկե Ծիրան” Երևանի 12-րդ Միջազգային կինոփառատոնի “Հայկական համայնապատկեր”  մրցութային ծրագրի ժյուրիի նախագահ:

 

  • 15.07.2015 – “Ոսկե Ծիրան” Երևանի 12-րդ Միջազգային կինոփառատոնի Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված “Մենք կանք” արտամրցութային ծրագրի շրջանակներում ցուցադրվեց Արա Երնջակյանի “Խավարում” կարճամետրաժ կինոնկարը:

 

  • 04.06.2015 – “ԵՐԿԱԹ” ակումբի յոթնամյա գործունեության պատմության մեջ առաջին անգամ մեզ մոտ հավաքվել էին բացառապես հումորի և երգիծանքի սիրահարները:
    “ԵՐԿԱԹ” ակումբը, իր բարեկամ “Գարուն” գրական մշակութային միավորման հետ միասին, կազմակերպեց հումորի վարպետ, մշակույթի վաստակավոր գործիչ Հրանտ Հորիզոնի մեծարման երեկո, որն, ի դեպ, տեղի ունեցավ նրա 88-ամյակի նախաշեմին: 

 

  • 23.05.2015 – Հանրապետության տոնի առթիվ, բեմական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար Երևանի Կամերային պետական թատրոնի դերասան, ռեժիսոր Արշալույս Հարությունյանին շնորհվեց Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում: (ՀՀ նախագահի հրամանագիր՝ 23.05.2015 թ., ՆՀ-336-Ա):

 

  • 14.05.2015 – “ԵՐԿԱԹ” ակումբը հյուրընկալեց ազատամարտիկների, մտավորականների` այստեղ անցավ ազատամարտիկ, գրող Նարե Սոսեի “Սահմանից այս կողմ” պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը: 

 

  • 12.05.2015 – “ԵՐԿԱԹ” ակումբում կայացավ հանդիպում “Երևան” կրկեսի տնօրեն, լեգենդար կրկեսային դինաստիայի հիմնադիր Սոս Պետրոսյանի հետ:
    Երեկոն սկսվեց նրա ստեղծագործական ուղու, Պետրոսյանների դինաստիայի, Գինեսի գիրքում ընդգրկված կրկեսային համարի մասին պատմող վավերագրական կինոնկարի ցուցադրումով:

 

  • 07.05.2015 – Հայաստանի թատերական գործիչների միության մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա 13-րդ փառատոնի շրջանակում Հասմիկ Տեր-Կարապետյանը ներկայացրեց “Ժամանակի վարագույրը” (պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Գառնիկ Սեյրանյան) մոնոներկայացումը:

 

  • 28.04.2015 – «Մենք դեռ գալու ենք». այս խորագրի ներքո «ԵՐԿԱԹ» մշակութային ակումբում կայացավ գրական-երաժշտական երեկո՝ նվիրված Մեծ Եղեռնի 100-ամյակին:
    Երեկոն սկսվեց Վրեժ Սարուխանյանի «Էրգիր» ֆիլմի հատվածների ցուցադրումով, որին հետևեց գրական կոմպոզիցիան և բազում երաժշտական կատարումներ` գուսան Հայկազուն, Անահիտ Հարությունյան, Արսեն Համբարյան և այլոք:

 

  • 23.04.2015 – Ներկայացվեց հիմնովն վերականգնված “ԱՐՄմագեդոն” (“Հատուցում”) ներկայացումը՝ ըստ Արա Երնջակյանի “Արմմագեդոն” պիեսի: Պիեսի հեղինակ և բեմադրիչ՝ Արա Երնջակյան “ԱՐՄմագեդոն” ներկայացումը նվիրված է հայերի ցեղասպանության 100-ամյակին:

  • 16.04.2015Ապրիլ ամիսը Կամերային թատրոնում, անակնկալներով լի  եղավ: Անակնկալներից մեկը դա Լուսինե Երնջակյանի  բեմադրած "ՇՈՈՒ  No 3" երաժշտական շոու-ներկայացումն էր, որի պրեմիերան տեղի ունեցավ  Ապրիլի 16-ին, Երևանի Կամերային թատրոնում:

  • 27.03.2015 – Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ, ինչպես նաև թատերարվեստի ոլորտում ունեցած երկարատև ու անբասիր աշխատանքի համար` Երևանի կամերային պետական թատրոնի դերասան Ռաֆայել Երանոսյանը պարգևատրվել է  Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պատվոգրով՝ հանձնելով Գրիգոր Նարեկացի հուշամեդալ: Հիմք՝ ՀՀ մշակույթի նախարարի 26.03.2015 թ. 131-Ա հրամանը:

 

  • 27.03.2015 – Թատրոնի միջազգային օրվա առթիվ, Երևան քաղաքի թատերարվեստի ոլորտում ունեցած ավանդի, գեղարվեստական արժեքների ստեղծման և տարածման համար Երևանի կամերային պետական թատրոնի ռեժիսոր, դերասան Արշո Հարությունյանը և դերասան Մխիթար Ավետիսյանը պարգևատրվել են «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով:

 

  • 27.03.2015 – Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ` “Լավագույն կին դերակատար” անվանակարգում “ԱՐՏԱՎԱԶԴ” մրցանակ է շնորհվել Երևանի կամերային պետական թատրոնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանին՝ “Ամնեզիա” (բեմադրիչ՝ Գոռ Մարգարյան) ներկայացման մեջ, Լիզայի դերում: “Արտավազդ” մրցանակաբաշխությունը 2015 թ.-ին նվիրված էր Սոս Սարգսյանի ծննդյան 85-ամյակին:

 

  • 23.03.2015 – Ոսկե Ծիրան կինոփառատոնի՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված “Այլևս երբեք”* ծրագրի կինոցուցադրությունների շրջանակներում Արա Երնջակյանը Փարիզում կայացած Եվրոպա ֆիլմ ակտ միջազգային 10-րդ կինոփառատոնին (Festival de films de la Grande Europe L’Europe Autour de l’Europe «Corps et Âmes» 10-ème édition, Paris, 2015) ներկայացրեց իր «Խավարում» կարճամետրաժ կինոնկարը: «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հասարակական կազմակերպությունը, ՀՀ Մշակույթի նախարարության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հետ համատեղ, Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված՝ տարբեր երկրներում կազմակերպում է թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ: “Այլևս երբեք” ծրագրի շրջանակներում Արա Երնջակյանի «Խավարում» կարճամետրաժ կինոնկարը ցուցադրվել է նաև. 2015 թ. փետրվարի 24-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում։ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում 2015 թ. մարտ  7-ից ապրիլի  6-ը կայացած  հայկական մշակույթի «Պաղատանք» խորագրով մեկամսյակի ընթացքում և 2015 թ. մարտ 29-ին Վիլնյուսի (Լիտվա) “Կինոգարուն” (Kino Pavasaris) միջազգային 20-րդ հոբելյանական կինոփառատոնի շրջանակներում:

 

  • 10.03.2015 – Կայացավ “Ամնեզիա” ներկայացման պրեմիերան (Ըստ Էրիկ Էմանուել Շմիտտի պիեսի): Բեմադրիչ՝ Գոռ Մարգարյան: Դերերում՝ Լուիզա Ներսիսյան, Ռաֆայել Երանոսյան:

  • 2015 թ., Լուսինե Երնջակյանը՝ ՀԹԳՄ “Արտավազդ” ամենամյա մրցանակաբաշխության հանձնաժողովի կազմում:

  • 26.02.2015 – “ Մոսկվա” կինոթատրոնի “Մեծ դահլիճ”-ում կայացավ “Ժաննա” գեղարվեստական կինոկատակերգության պրեմիերան: Սցենարի հեղինակ և ռեժիսոր` Արա Երնջակյան: Բեմադրող նկարիչ` Ռաֆայել Խաչատուրյան: Օպերատոր` Հակոբ Կարանֆիլյան:
    Դերերում. Անի Գրիգորյան, Անդրանիկ Հարությունյան, Ռաֆայել Երանոսյան, Մխիթար Ավետիսյան, Սենիկ Բարսեղյան, Իրինա Դանիելյան, Լուիզա Ներսիսյան, Արսեն Գրիգորյան, Սերգեյ Դանիելյան, Ռիչարդ Մադլենյան և այլոք:

  • 21.02.2015 – Այսօր “ԵՐԿԱԹ” մշակութային կենտրոնը հանդիսատեսի դատին  ներկայացրեց երիտասարդ շնորհալի լուսանկարիչ Էմին Արիստակեսյանի “Մեկ սենյակի պատմություն” ֆոտոնախագիծը:

 

  • 10.02.2015 – “ԵՐԿԱԹ” ակումբն իր գործունեության ընթացքում բազմիցս կազմակերպել է գրքի շնորհանդեսներ, սակայն Հովհաննես Շանթի “Կենաց մարդկության” բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը վերածվեց իրական ստեղծագործական երեկոյի: 

 

  • 01.02.2015 – Հասմիկ Տեր-Կարապետյանը դերակատարմամբ տեղի ունեցավ “Ժամանակի վարագույրը” (պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Գառնիկ Սեյրանյան) մոնոներկայացման պրեմիերան: 

 

  • 08.11.2014 - Հետևեք Կամերային Թատրոնի ներկայացումներին և նորություններին այժմ նաև Yerevan Events բջջային հավելվածի միջոցով:
    Follow us on Yerevan Events

  • 12.10.2014 - cult.am-ի վերագործարկումից հետո առաջին էլեկտրոնային տոմս գնած օգտատերերը ստացան ֆիրմային շապիկներ:

 

  • 26.09.2014 - Սեպտեմբերի 26 - ին Երևանի Կամերային թատրոնում կայացավ  «Կախարդական պարահանդես»  մանկական ներկայացման պրեմիերան:

 

  • 02.07.2013 - «Դուետ» Միջազգային թատերական փառատոնի շրջանակներում Գյումրիի ` Վ. Աճեմյանի անվան  պետական դրամատիկական թատրոնում ներկայացվեց «Փնտրվում է տղամարդ» ներկայացումը։

 

  • 26.06.2013 - «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Խավարում» գեղարվեստական կարճամետրաժ կինոնկարի պրեմիերան:

 

  • 25.06.2013 - «ԵՐԿԱԹ» ակումբը շարունակում է ցուցադրությունների շարքը շատ հետաքրքիր էքսպոզիցիայով: «Տրիադա» այսպես է կոչվում երեք շնորհալի երիտասարդ նկարիչների` ԳոռԳյուրջյանի, Սարգիս Բաղդասարյանի և Նարեկ Սարոյանի աշխատանքների ցուցադրությունը, որը «ԵՐԿԱԹ» մշակութային ակումբը, երիտասարդ ստեղծագործողներին աջակցության ծրագրի շրջանակներում, կազմակերպեց իր ցուցասրահում:

 

  • 28.05.2013 - Երևանի Կամերային թատրոնի դերասան Գրիգոր Բաղդասարյանին շնորհվեց «ՀՀ վաստակավոր դերասան» կոչումը։

 

  • 11.06.2013 - Երիտասարդ ստեղծագործողներին աջակցության  ծրագրի շրջանակներում, երիտասարդ բեմադրիչ 3-րդ կուրսի ուսանող Հարություն Գալֆայանի և դերասանուհի Անուշ Գալստյանի մասնակցությամբ, «ԵՐԿԱԹ» ակումբը կազմակերպեց դրամատուրգ և արձակագիր Անուշ Ասլիբեկյանի պատմվածքների շարքի հիման ստեղծված «Քո մասին է» ներկայացման ցուցադրությունը։

 

  • 05.06.2013 - Ռուբեն Փաշինյանի, Սարգիս Հովհաննիսյանի և Հայկ Բիանջյանի «Երեք հայացք Երևանին» խորագրով լուսանկարների ցուցահանդես «ԵՐԿԱԹ» ակումբի պատկերասրահում։ Ցուցադրության հյուրերը դիտեցին նաև Հայկ Բիանջյանի հեղինակած «Անհետացող հիշողություններ» վավերագրական կինոնկարը:

 

  • 29.05.2013 - «ԵՐԿԱԹ» ակումբի Fe-ցուցասրահում Երևանի Գեղարվեստի ակադեմիայի 6 շնորհալի ուսանողուհիներ` Լուսինե Հակոբյանը, Թամարա Ասատրյանը, Գրետա Հարությունյանը, Գայանե Բաղդասարյանը, Անի Մխեյանն ու Աննա Ամիրխանյանը հանդիսատեսին ներկայացրեցին "STEP" ընդհանուր խորագրով միավորած իրենց աշխատանքները:

 

  • 02.05.2013 - «ԵՐԿԱԹ» մշակութային ակումբում հավաքվել էին «Թատրոն X» 6-րդ Հանրապետական փառատոնի մասնակիցները, նոմինանտները, հաղթողները՝ մասնակցելու հանդիսավոր փակման արարողությանը:

 

  • 23.04.2013 - Դրամատուրգ Սեդա Ստեփանյանը,  Գորիսի դրամատիկական թատրոնի բեմադրիչ և գեղարվեստական ղեկավար Գոռ Մարգարյանը, դերասանուհի և պարուհի Ֆրիդա Յորքը Open Sosiety Foundation Armenia հիմնադրամի և «ԵՐԿԱԹ» մշակութային ակումբի աջակցությամբ Կամերային թատրոնի բեմից հանդիսատեսի դատին ներկայացրեցին «Ստրիպտիզ» մոնոներկայացումը:

 

 

 

 

 

 

 

Partners



          

                        

   
 

 

 

Copyright