Ռեժիսոր, դերասան
ՀՀ վաստակավոր արտիստ
Ծնվել է 1977թ. հունվարի 26-ին, Գերմանիայի Պոտսդամ քաղաքում: 1998թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնի Զավեն Տանտինցյանի արվեստանոցը։ Առաջին անգամ բեմ է բարձրացել 7 տարեկանում, Խ.Աբրահամյանի ղեկավարությամբ՝ Լենինականի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում: Որպես դերասան հանդես է եկել 40-ից ավելի ներկայացումներում և ֆիլմերում:
1984-94թթ աշխատել է Լենինականի դրամատիկական թատրոնում, 1988-92թթ` Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, 1995-98թթ` Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում: 1996թ-ից աշխատում է Երևանի պետական Կամերային թատրոնում` որպես ռեժիսոր և դերասան:
1995թ. առաջին «Թող փառաբանվի ու հարատևի էությունն ու անունը քո թատրոն» ռեժիսորական աշխատանքով մասնակցել և հաղթող է ճանաչվել «Թատերական գարուն» երիտասարդական փառատոնում: «Երկաթ» և «Յան TV» փրոդաքշններում հանդիսացել է մի շարք հեռուստատեսային հաղորդումների հեղինակ և հաղորդավար: 2001թ. Քրիստոնեության ընդուման 1700-ամյակի կապակցությամբ` բեմադրել է «Գրիգոր Լուսավորիչ» ռոք օպերա բացօթյա մասսայական ներկայացումը «Կասկադ» համալիրում: 2009թ-ից «Երկաթ» մշակութային ակումբի ղեկավարն է: Մասնակցել է 30-ից ավելի հանրապետական ու միջազգային թատերական և կինոփառատոների: 2013թ. «Տարվա լավագույն ներկայացում» անվանակարգում արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` «Սկոտչ և վիսկի» ներկայացման համար:
2015թ. Թատրոնի միջազգային օրվա առթիվ, Երևան քաղաքի թատերարվեստի ոլորտում ունեցած ավանդի, գեղարվեստական արժեքների ստեղծման և տարածման համար պարգևատրվել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով: 2015թ. Հանրապետության տոնի առթիվ, բեմական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար Արշալույս Ֆրունզեի Հարությունյանին շնորհվել է «ՀայաստանիՀանրապետության վաստակավոր արտիստ»-ի պատվավոր կոչում:
Ֆիլմոգրաֆիա