Previous Next
Փետրվար 24     ՌՈՄԵՈ & ՋՈՒԼԻԵՏ                                                                         ...
Փետրվար 12,13                                                                                                

Իրինա Դանիելյան

 




Ծնվել է 1965 թ. մարտի 31-ին, Երևանում: 1981 թ. ավարտել է Երևանի Շևչենկոյի անվան միջնակարգ դպրոցը: 1981-85 թթ. սովորել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: Զուգահեռ սովորել է նաև Կամերային թատրոնի ստուդիայի դպրոցում: 1986-94 թթ. աշխատել է Երևանի Կամերային թատրոնում, որտեղ խաղացել է «Հայկ», «Կաբարե», «Սովորական համերգ», «Նազար» և այլ ներկայացումներում: 1995-98 թթ. աշխատել է Հայաստանի Երգի պետական թատրոնում` որպես երգչուհի և հանդիսավար: 1996 թ. մասնակցել է «Խաթաբալադա» ներկայացման բեմադրության աշխատանքներին և «Մեր բակը 2» ֆիլմի նկարահանումներին: Մասնակցել է «Մեր Այբբենարանը» նախագծի 9 մասերի ստեղծմանը, «Արմենիա» հեռուստաընկերության «Աստղային պատերազմներ» և բազմամաս «Սիտկոմ» նախագծերին: Խաղացել է «Հայ TV» հեռուստաընկերության «10 պակաս» և «Դանիելյան + Դանիելյան» նախագծերում: Մասնակցել է նաև «Իմ մեղքը» («Մեա Կուլպա») ներկայացմանը: Խաղում է «Ջին ջան» ներկայացման և «Շանթ» հեռուստաընկերության «Տիկին Ջեմիկ» հեռուստաֆիլմի մեջ: Հանդիսանում է Երևանի Կամերային թատրոնի դերասանուհի:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

          

          

          

Copyright