Ծնվել է 1983 թ. հոկտեմբերի 8-ին Երևանում: Դանիել Վարուժանի անվ. միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել է Երևանի թիվ 4 ուսումնարանը և ստացել գեղարվեստական խեցեգործի մասնագիտություն` դրա հետ զուգահեռ սովորելով և ավարտելով Հայֆիլմի կինոդերասանի ստուդիան` համապատասխան որակավորմամբ:
ՀՀ Զինված Ուժերից զորացրվելուց հետո, Վահագնը աշխատում է “Թեքեյան” թատերախմբում` որպես դերասան։ Այնուհետև` ավարտելով Նորքի “Հայորդաց տան” պարային դպրոցը, 2009 թ. ընդունվում է ՀՀ վաստակավոր կոլեկտիվ “Բարեկամություն” պետական անսամբլ:
2010 թվականից աշխատում է Երևանի Պետական կամերային թատրոնում` որպես պարուսույց: