Previous Next
Փետրվար 24     ՌՈՄԵՈ & ՋՈՒԼԻԵՏ                                                                         ...
Փետրվար 12,13                                                                                                

Հեռուստաարտադրություն

 

 

Երևանի Կամերային թատրոնը հեռուստաեթեր դուրս գալու իր անդրանիկ քայլերը կատարել է 1975 թվականին՝ հեռարձակելով “Էտյուդ կանանց մասին”, “80 օր աշխարհի շուրջը” ներկայացումների հեռուստատարբերակները։
1983 թ. համագործակցել է Ռուսաստանի Կենտրոնական Հեռուստատեսության հետ՝ նկարահանելով մի շարք հաղորդումներ։
1994-1997 թթ. ՕՌՏ-ի (Մոսկվա) հետ համատեղ, Հեղինակային հեռուստատեսությամբ ցուցադրվում էին “Կաբարե - բոլոր աստղերը” զվարճալի-հրապարակախոսական հաղորդումների շարքը, որի վարողներն էին Կամերային թատրոնի դերասաններ Գ.Ամիրագովն ու Դ.Բաբայանը։
1996 թ. համագործակցել է Հայկական Հեռուստատեսության “Նորք” ալիքի հետ։
1998 թ. ստեղծվեց “ԵրԿաթ TV” Փրոդաքշնը։
2002-2003 թթ. “ԵրԿաթ TV”-ի հիմքի վրա ստեղծվեց “ՅԱՆ TV“-ն, որը` “Հայ TV“-ի հետ համագործակցելով, ամենօրյա եթեր էր թողարկում զվարճալի, հրապարակախոսական, ճանաչողական, ինտելեկտուալ հեռուստահաղորդումներ, այնպիսիք, ինչպիսիք են՝ “Համայնքապատկեր”, “Ինտելեկտուալ ակումբ”, “Միսս Ամիս”, “Բիթլզ Ակումբ”, “Շոու 1-02”, “Լյումիեռ plus”, նաև՝ մանկական “Գանձերի կղզի”, “Ծափիկ-ծափիկ”, “Երեք հրացանակիրներ” խաղերը, “Սեր և ծիծակ” գեղարվեստական հեռուստասերիալը և այլն  (մոտ 50 անվանում)։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

          

          

          

Copyright