Previous Next
Ապրիլի 19     ՌՈՄԵՈ & ՋՈՒԼԻԵՏ                                                                         ...
Ապրիլի 12,26,29                                                                                                

Կինոարտադրություն

 

 


Այս հայտնի պատմությունը տեղի է ունեցել համարյա 600 տարի առաջ։

Ֆրանսիան պատերազմում էր Անգլիայի հետ, և օրերից մի օր Ժաննա անունով 18-ամյա մի աղջիկ` ցուցաբերելով զարմանալի սխրանք, ազատագրեց Օռլեան քաղաքը։
Այս հերոսության համար նրան կոչեցին Օռլեանի Կույս։ Երկու տարի անց Ժաննա դ’ Արկին մեղադրեցին կախարդության մեջ և 1431 թվականի մայիսի 30-ին այրեցին խարույկի վրա։
Դարերի ընթացքում այս պատմությունը լրացվել է բազմաթիվ առասպելներով ու հորինվածքներով։
Այսօր մենք առաջարկում ենք Ձեզ նոր վարկած։ Ոմանց դա կարող է թվալ շատ անհավանական և հեռու իրականությունից, բայց, հաշվի առնելով ժամանակակից հասարակության զարմանահրաշ դրսևորումները, կարծում ենք, որ նույնպես կյանքի իրավունք ունի։

Ֆիլմի անվանումը՝ “ԺԱՆՆԱ”

Ժանրը՝ Կատակերգություն

Գեղարվեստական լիամետրաժ կինոնկար

Տևողությունը` 83 րոպե

Նախագիծն իրականացվել է 2015 թ.

Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Արա Երնջակյան  

Պրոդյուսեր՝ Արշալույս Հարությունյան

Դերերում՝

Անի Գրիգորյան, Անդրանիկ Հարությունյան, Ռաֆայել Երանոսյան, Մխիթար Ավետիսյան, Սենիկ Բարսեղյան:

Արտադրությունը՝ “ԵՐԿԱԹ” Պրոդաքշնի

  

“ԽԱՎԱՐՈՒՄ”

Գեղարվեստական կարճամետրաժ կինոնկար
2013 թ.
Սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսոր` ԱրաԵրնջակյան
Բեմադրող օպերատոր՝ Սուրեն Թադևոսյան
Բեմադրող նկարիչ՝ Արմեն Ղազարյան
Պրոդյուսեր`Արա Երնջակյան

Դերերում.    Մելիսսա Բրաուն, Վիգեն Ստեփանյան, Ժաննա Թամիզյան, Սոֆիկ Սարգսյան, Արամ Կարախանյան, Սենիկ Հարությունյան

Ամեն անպատիժ ոճրագործություն ծնում է նորը` երբ մարդու մեջ խավարում է մարդկայինը, նրա մեջ արթնանում է գազանն ու մարդկության ողջ պատմությունը դրա վառ ապացույցն է:
Եվ ամենածանր բեռը, ամենադաժան հարվածը այս ամենի մեջ հասնում է երեխաներին, որոնց խեղված ճակատագրերը մեկ ակնթարթում հայտնվում են անդունդում:

26.06.2013 – “Մոսկվա” կինոթատրոնում կայացավ  “ԽԱՎԱՐՈՒՄ” կինոֆիլմի պրեմիերան

07.07.2013-  թվականին  “ԽԱՎԱՐՈՒՄ”  կինոնկարը  ներկայացվեց “Ոսկե ծիրան” 10-րդ միջազգային կինոփառատոնի “Հայկական համայնապատկեր” խաղարկային մրցույթում։

''ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՃԱԽՈՐԴ''

Սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսոր` ԱրաԵրնջակյան

Գլխավոր դերերում` ԼուիզաՆերսիսյան (Հայաստան)Դավիթ  Քացառավա (Վրաստան)

Բեմադրող օպերատոր՝ Սուրեն Թադևոսյան

Բեմադրող նկարիչ՝ Ռաֆայել Խաչատուրյան

Կոմպոզիտոր` Հայկո

Պրոդյուսեր՝ Արշալույս Հարությունյան

Գլխավոր պրոդյուսեր` Արա Երնջակյան

Տղամարդու և կնոջ դասական կոնֆլիտ, որը հասնում է իսկական աբսուրդի:
Կրքոտ սիրախաղի տպավորությունների տակ արթնացած կինն` անտեղյակ հերոսի մտայնությունից, շարունակում է իր սիրալիր ու հոգատար վերաբերմունքն  անծանոթ, բայց միևնույն ժամանակ արդեն սիրելի էակի հանդեպ: Հույզեր, անսպասելիություն, վիրավորվածություն... Կանացի պաշտպանվելու բնազդը ստիպում է հերոսուհուն խաղալ մի խաղ, որն էլ դառնում է կրքերի ու զգացմունքների շռնդալից ալիք:
Անհավանական անցումներ ու հոգեբանական բախումներ, անսպասելի պոռթկումներ ու բռնկումներ, սեր ու հիասթափություն, ափսոսանք ու երջանկություն, սուր ու անմիջական դիալոգներ` այս ամենը 78 րոպեների ընթացքում:
Պատահականություններ, որոնք ի զորու են փոխել ճակատագրեր, առաջին հայացքից սովորական թվացող սիրախաղ ու անսովոր հանգուցալուծում… Կինոնկար 16 տարեկանից բարձր հանդիսատեսի համար:

01.12.2011 – “Հոբելյանական հաճախորդ” ֆիլմը (սցենարի հեղինակ և ռեժիսոր` Արա Երնջակյան) ներկայացվել է Տորոնտոյում (Կանադա) կայացած Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության “Գլաձոր” մասնաճյուղի “Նուռ” 6-րդ  կինոփառատոնին (6th Pomegranate Film Festival POM VI)։

03.03.2012 – “Մոսկվա” կինոթատրոնում կայացավ “Հոբելյանական հաճախորդ” կինոֆիլմի պրեմիերան։ Սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսոր` Արա Երնջակյան։Գլխավոր դերերում` Լուիզա Ներսիսյան և Դավիթ Քացառավա (Վրաստան)։

03.03.2012 – ԱՄՆ, Գլենդելի “Beyond the Stars Palace”-ում տեղի ունեցավ “Հոբելյանական հաճախորդ” գեղարվեստական կինոնկարի ցուցադրությունը։ Կազմակերպիչ` ASA Art Corporation (www.AsaArtInc.com)։

13.07.2012 – Հայաստան, Երևան; «Ոսկե ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» խաղարկային մրցույթում ներկայացվեց Արա Երնջակյանի «Հոբելյանական հաճախորդ» լիամետրաժ խաղարկային ֆիլմը:

Հոբելյանական Հաճախորդ դիտել

ԱՐՄԵՆԻԿՈՒՄ UPSA”

1999 թվականին նկարահանվել է ԱՐՄԵՆԻԿՈՒՄ UPSA” երգիծական գեղարվեստական կինոֆիլմը։ Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Արա Երնջակյան։
Դերերում՝ Հ. Թոխատյան, Գ. Ամիրաղյան, Ա. Ղազարյան, Ե. Մանարյան, Զ. Արամյան, Ս. Ստեփանյան, Մ. Դոլմազյան, Ա. Հարությունյան, Ք. Մանասյան, Գ. Բաղդասարյան, Ա. Արծրունի և այլոք։
“Արմենիկում UPSA”-ն հումորայն ֆիլմ է այն մասին, թե ինչպես օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների գործակալները ցանկանում են առևանգել և տիրանալ ՁԻԱՀ-ի դեմ հայերի հայտնաբերած դեղամիջոցը, և թե ինչպես են նրանց դեմ պայքարում Հայաստանի հատուկ ծառայությունները…



1990-1991թթ. Երևանի Կամերային թատրոնը նկարահանեց ԺԱՄԿԵՏԸ՝ 7 ՕՐ գեղարվեստական լիամետրաժ կինոֆիլմը։
Գլխավոր դերերում՝ Նոռա Արմանի (ԱՄՆ) և Աշոտ Ադամյան (Հայաստան)։
Ֆիլմում նկարահանվել են նաև Կամերային թատրոնի շատ դերասաններ։
Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Արա Երնջակյան։
Տղամարդ և կին։ Նրանց հանդիպումը, սերը և բաժանումը՝ կեղծիքից ու բռնությունց ավիրվող քաղաքի ֆոնի վրա։
Վաղնջական ժամանակներից եկող պատմություն։
Դե ինչ, Երկիրը կլոր է, ուստի, գնալ առաջ՝ իրականում նշանակում է վերադառնալ հետ...
Այդ իսկ պատճառով, ոչ ոքի չեն զարմացնում փողոցում հայտնված լեգիոներները, 30 արծաթը, որը ստանալու համար "արժանի” աշակերտները ստորագրում են ցուցակում, և ինքը՝ նորելուկ մարգարեն, որին խաչի են հանում ժամանակակից վիրաբուժարանում...
Ավաղ, յուրաքանչյուր սերունդ արժանի է իր ուսուցիչներին։
Եվ մեզանից յուրաքանչյուրն ի՛ր 7 օրն ունի՝ մինչև ջրհեղեղը...

Ժամկետը՝ 7 օր ֆիլմը լայն արձագանք է գտել աշխարհի շատ կինոփառատոներում.

 1991 - Պրեմիերա Երևանի “Կինոյի տանը”
1992 - Ցուցադրում Ռուսաստանի Կենտրոնական Հեռուստատեսության “Էլիտար կինո” բաժնում
1992 - Ցուցադրում Մոսկվայի “Կինոմատոգրաֆիստների կենտրոնական տանը”
1992 - Ռուսաստան, Սոչի, Հայրենական ֆիլմերի փառատոն “Կինոտավր-92”
1992 - Մոսկվա, Միջազգային կինոփառատոն “Դեբյուտ”։ Ֆիլմ-դեբյուտների դիպլոմանտ
1992 - ԱՄՆ, The 6th American Film Institute International Film Festival-92. A Tribute to Armenian cinema
1992 - ԱՄՆ, Վաշինգտոն, American Film Institute at The KennedyCenter
1992 - Գերմանիա, 8-Ost-West Film Fest Wiesbaden
1993 - ԱՄՆ, 16th Annual Portland International Film Festival
1993 - Երևան, Կինոդեբյուտների փառատոն-մրցույթ։ Ստանիսլավսկու և Վախթանգովի անվ. Հայկական Ֆոնդի համակրանքի մրցանակ
1995 - Պրեմիերա Հայկական Հեռուստատեսությամբ

  ՄԱՄՈՒԼ

“Ժամկետը՝ 7 օր” ֆիլմն իր կառուցվածքով, սյուժեով և արտահայտչաեղանակներով բարդ էր, հետևաբար, ոչ սովորական մոտեցում էր պահանջում։ Սա այն եզակի աշխատանքներից է, որ ոչ թե պետք է առավելությունների մասին խոսել, այլ՝ այն գաղափարի հզորության մասին, որի ստվերում է մնացել ամեն ինչ։
...Կինոնկարը մի անառարկելի առավելություն ունի. այն կիրթ է, զուրկ նեղազգային հակումներից…”։
Վ.Նազարեթյան, “Էկրան”, 1992

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

          

          

          

Copyright