Previous Next
Ապրիլի 19     ՌՈՄԵՈ & ՋՈՒԼԻԵՏ                                                                         ...
Ապրիլի 12,26,29                                                                                                

Երկաթ մշակութային ակումբ

  

 

Յուրաքանչյուր բարի ծնունդ ողջունելի է, մշակութային կազմակերպության ծնունդը՝ առավել ևս։ «Փոքր բեմ» մշակութային ակումբի («Երկաթ» ակումբի) շուրջը համախմբված արվեստագետների վաստակն ու հեղինակությունը վկայում են այն մասին, որ նորաստեղծ կազմակերպությունը որդեգրել է հայրենի մշակույթի ասպարեզում սեփական ձեռագիրը հաստատելու առաքելություն։ Մեր օրերում մշակութային կյանքի աշխուժացման բնագավառում ավելի ու ավելի մեծ դերակատարություն է վերապահվում հասարակական կազմակերպություններին, որոնցից շատերը արդեն ճանաչում ու բարի համբավ են ձեռք բերել իրենց իրականացրած ինքնատիպ ծրագրերով։ Հայաստանի կառավարության որդեգրած մշակութային քաղաքականությունը նախատեսում է տարածաշրջանում մեր երկիրը դարձնել մշակութային կենտրոն, և այս առումով անչափ մեծ են սպասելիքները գործող մշակութային կազմակերպություններից։ Վստահ եմ, որ «Երկաթ» մշակութային կենտրոնն արժանի տեղ կգրավի մեր մշակույթի դաշտում և իր գործունեությունը կնշանավորի արժեքավոր նախաձեռնություններով։

Սիրով շնորհավորում եմ կենտրոնի հիմնադիրներին ու աջակիցներին, մաղթում բեղմնավոր գործունեություն։

Հասմիկ Պողոսյան

ՀՀ մշակույթի նախարար

 

2009 թվականից Երևանի Կամերային թատրոնում գործում է "ԵՐԿԱԹ" մշակութային կենտրոնը:
Ունենալով  հարուստ և բացառիկ մշակույթ, անհրաժեշտ է վերածնել ու վերստեղծել  վերջինիս նկատմամբ մեր ունեցած երբեմնի` հասարակության  մշակութային կյանքի  հանդեպ ունեցած  հավատն ու  անսահման հետաքրքրությունը:

 

  • Արժեքավորել մշակութային ժառանգությունն ու նրա պահպանման գաղափարը։
  • Երիտասարդությանը մասնակից դարձնել մշակութային - կրթական կյանքին։
  • Գնահատել Հայաստանի մշակութային օջախներն ու կարևորել նրանց ուրույն դերը մեր կյանքում։
  • Վերանայել մշակութային գործիչների գնահատման չափանիշները։
  • Հայաստանում ստեղծել միասնական ու ներդաշնակ մշակութային դաշտ։
  • Պետության ու հասարակության գիտակցության մեջ արթնացնել ու ամրապնդել մշակույթի  նշանակալի և յուրօրինակ դերը։
  • Մշակույթը դարձնել միջազգային ասպարեզում երկրի հեղինակությունը բարձրացնող կարևոր գործոն:

 

 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

          

          

          

Copyright