Previous Next
Ապրիլի 19     ՌՈՄԵՈ & ՋՈՒԼԻԵՏ                                                                         ...
Ապրիլի 12,26,29                                                                                                

ՌՈՄԵՈ & ՋՈՒԼԻԵՏ

gg 

 

 

"ՌՈՄԵՈ & ՋՈՒԼԻԵՏ"

 

Ըստ Վ. Շեքսպիրի պիեսի

Ներկայացման բեմադրիչ, զգեստների նկարիչ և բեմանկարիչ՝

 Լուսինե Երնջակյան

 Պրեմիերան կայացել է 27.12.2016 թ., Երևանում

 

 

Դերերում

 

Ժորա Մարտիրոսյան, Արմինե Նազարի-Դեխնավի, Սենիկ

Բարսեղյան, Մխիթար Ավետիսյան, Քեթրին Մանասյան, Գրիգոր

Բաղդասարյան,Ժորա Հովհաննիսյան, Վահագն Կիրակոսյան, Հասմիկ

Դանիելյան,Նոննա Գրիգորյան, Հրաչուհի Ամիրյան, Վահե Զիրոյան և

այլոք:

  

 

 

Սիրահարված զավակներ և պատերազմող ընտանիքներ:

 Գաղտնի ամուսնություն և ճակատագրերի կործանում:

 Շեքսպիրյան հայտնի ողբերգության նոր մեկնաբանություն: 

 

Կամերայինըլինելով հեղինակային և իր սեփական թատերական սիստեմով ստեղծագործող թատրոն՝ նույնականացման համակարգին պատկանող սեփական դրամատուրգիայի կողքին,միշտ հանդիսատեսի դատին է հանձնել նաև դասական ու համաշխարհային գրականության նմուշներ, որոնք իրենց «կամերային» լուծումների մեջ աչքի են ընկնում իրենց «մասշտաբայնությամբ»:

«Ռոմեո և Ջուլիետ»… Թվում է՝ամեն ինչասված ուպատմված պատմություն:

Բայց Կամերայինի նոր սերունդը՝ ի դեմս Լուսինե Երնջակյանի, հայտնաբերել և բացահայտել է նոր երանգներ ու գաղափարական սկզբունքներ:

Համարձակ ու անսպասելի ռեժիսորական խիստ ոճային լուծումներ, յուրահատուկ ձևավորում ու էսթետիկա, մարդկության պատմության բոլոր ժամանակների պատկանելիությունբայց միևնույն ժամանակ՝բոլորովին այլ տարածություն ու ժամանակ:

Ներկայացում,ուր որքան էլ տիրապետում ես սյուժետային ընթացքին ու դեպքերի զարգացումներին, կստիպի ամեն վայրկյան մնալ սպասումի և լարվածության մեջ:

 

 

Փառատոններ 

 

03,06.10.2017 – Հայաստան, Երևան, «HIGHFEST» 15-րդ Միջազգային թատերական փառատոնի շրջանակներում Երևանի Կամերային պետական թատրոնը ներկայացրեց «Ռոմեո & Ջուլիետ» ներկայացումը։ Բեմադրող-ռեժիսոր Լուսինե Երնջակյան։ Փառատոնի դիպլոմանտ։ 

22.10.2017 – ՀՀ Մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում ՀՀ Շիրակի մարզի Գյումրու Վ. Աճեմյանի անվ. պետական դրամատիկական թատրոնում «Երևանի կամերային պետական թատրոնը ներկայացրեց ««Ռոմեո & Ջուլիետ» ներկայացումը: Ներկայացման բեմադրիչ՝ Լուսինե Երնջակյան:

Վերջին ամիսներին աղմուկ առաջացրած Լուսինե Երնջակյանի «Ռոմեո & Ջուլիետ» ներկայացումն աննակհադեպ է՝ թե՛ ձևաչափային կարծրատիպերը կոտրող ռեժիսուրայով և տեխնիկական հնարքներով, և թե՛ ծավալուն դերասանական կազմով:

 Համարձակ ու անսպասելի ռեժիսորական խիստ ոճային լուծումներ, յուրահատուկ ձևավորում ու էսթետիկա, մարդկության պատմության բոլոր ժամանակների պատկանելիություն, բայց միևնույն ժամանակ՝ բոլորովին այլ տարածություն ու ժամանակ:

 Ներկայացում, ուր որքան էլ տիրապետում ես սյուժետային ընթացքին ու դեպքերի զարգացումներին, կստիպի ամեն վայրկյան մնալ սպասումի և լարվածության մեջ:

 Ներկայացումն անցավ մեկ շնչի վրա, և ջերմ, անմիջական և միաժամանակ խստապահանջ Գյումրի քաղաքի հանդիսատեսը մեկ մարդու պես ոտքի կանգնեց՝ կրկին ու կրկին բուռն ծափահարություննմեզ ավանդական ջերմությամբ:Գյումրին ընդունեց մեզ ավանդական ջերմությամբ:Մենք հատուկ շնորհակալություն ենք հայտնում Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի ողջ անձնակազմին՝ ջերմ  ընդունելության և աջակցության համար:Գյումրու պետական դրամատիկական թատրոնի դահլիճում ներկա էին թվով 500 հանդիսատես:

 27.03.2018 – Թատրոնի Համաշխարհային օրը, ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում, «Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Ռոմեո & Ջուլիետ» նորարարական մոտեցումներով բեմադրված ներկայացումը: Բեմադրիչ, զգեստների և բեմի նկարիչ՝ Լուսինե Երնջակյան:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

          

          

          

Copyright