Previous Next
Ապրիլի 19     ՌՈՄԵՈ & ՋՈՒԼԻԵՏ                                                                         ...
Ապրիլի 12,26,29                                                                                                

Նազա՛ր, Նազա՛ր մինչև վերջ

«ՆԱԶԱ՛Ր, ՆԱԶԱ՛Ր` ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ»
Համազգային ողբերգություն

Ըստ Դ. Դեմիրճյանի «Քաջ Նազար» ստեղծագործության
Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Արա Երնջակյան
Պրեմիերան կայացել է 11.11.1983 թ., 03.03.2000 թ., 10.07.2009թ. Երևանում

 

Ո՞վ կլինի թագավորը և կլինի՞ նա արդյոք։
Տարիներն անցնում են, իսկ Նազարը՝ մնում է նույնը։ Բախտի քմահաճույքով գահին բազմած տիրակալը ոչ այլ ինչ է, քան՝ մի անգետ ստահակ, որին անընդհատ հաջորդում են իր նմանները...

ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐ.
Տալլին, Ռիգա, Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա, ԱՄՆ (Լոս Անջելես, Սան Ֆրանցիսկո), Սիրիա (Հալեպ)։

ՓԱՌԱՏՈՆՆԵՐ.
1989 - Ֆրանսիա, Նանտ, Միջազգային թատերական փառատոն «Theatre Du Monde»


ՄԱՄՈՒԼ.
«Նազա՛ր, Նազա՛ր՝ մինչև վերջ» բեմադրությունն ստացել է «ազգային ողբերգություն» բնորոշումը։ Ա.Երնջակյանի ստեղծագործական երևակայության մեջ խմորվելով՝ Դեմիրճյանի երկը մեծապես նպաստել է մերժամանակի մասին սեփական դիտարկումներն ամբողջացնելուն և, ի վերջո, մեր պետականության ծաղրանկարը ստեղծելուն։
Ներկայացումը ամբողջական թատերական ստեղծագործություն է, մեր օրերն անմիջականորեն արտացոլող և պատշաճ գնահատող բեմադրություն...
…Երկրի կյանքում ոչինչ չի փոխվում՝ անկախ նրանից, թե գահին ով է բազմած՝ հեքիաթական Նազարը, թե՝ անշունչ խրտվիլակը. մեկ է երկրի գահավիժումը դեպի անդունդը ընթանում է նույն հաջողությամբ…»։
Ն. Ասատրյան, «Նազար, Նազար՝ մինչև ե՞րբ», «Նօրաթերթ», 2000

«Կամերային թատրոնը կրկին հաճելիորեն զարմացրեց մեզ՝ բեմ հանելով նորացված Նազարին...
...Արա Երնջակյանին այս անգամ էլ, ինչպես միշտ, հաջողվեց բեմադրել համարձակ, այժմեական, մեր կյանքի իրական դեմքը ցուցադրող ներկայացում, իսկ տաղանդաշատ դերասանների փայլուն խաղը այն հասցրեց կատարելության»։
Լիլիթ Եղիազարյան, “Nazar, Nazar – Till the End”, «Իրավունք», 22-24. 02.2005

Ն. Ագիշևա, «Ժամանակների կապը», «Պրավդա» 1984
Բ. Տուխ, «Վեչերնիյ Տալլին», 1985
Ն. Ստարոսելսկայա, «Ապրե՛ք, տղաներ, հանձնվո՛ւմ եմ...», «Լիտերատուրնոյե օբոզրենիե», 1987

 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

          

          

          

Copyright