Previous Next
Ապրիլի 19     ՌՈՄԵՈ & ՋՈՒԼԻԵՏ                                                                         ...
Ապրիլի 12,26,29                                                                                                

Միսս Դժոխք

 

 

 

 

«ՄԻՍՍ ԴԺՈԽՔ, ԱՆԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ»
Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Արա Երնջակյան
Պրեմիերան կայացել է 21.12.2001 թ. Երևանում


Այս կատակերգությունն իրոք դժոխային է։ 
Սեփականաշնորհված Դժոխքում քանդվում է տնտեսությունը, բյուջեն ճեղքվածք է տալիս, շուրջբոլորը քաոս է և իրարանցում, դժոխային կաթսաներում եփվում են մեղսագործները...
Այս ներկայացումը՝ պահպանելով թատրոնի ավանդույթները, փայլում է հայկական սրամտությամբ՝ բաց չթողնելով մերօրյա բոլոր ցավոտ հարցերը, որոնց բուռն արձագանքում է նաև հանդիսատեսը։


ՄԱՄՈՒԼ.
«Ա. Երնջակյանն իր պրեմիերայով տվեց գողության պատասխանը, և տվեց իսկական արվեստագետին վայել արժանապատիվ բարձունքից»։
Կ. Առաքելյան, «Իրավունք», 2001

«Սա ներկայացում է ամեն ինչի մասին՝ իր հերոսներով, դրամատուրգիայով, որի մեջ շոշափվում են «Միսս Հայաստան» գեղեցկության և նրբագեղության մրցույթի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները»։
Լ. Բարսեղյան, «Հայկական ժամանակ», 2001

 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

          

          

          

Copyright