Previous Next
Ապրիլի 19     ՌՈՄԵՈ & ՋՈՒԼԻԵՏ                                                                         ...
Ապրիլի 12,26,29                                                                                                

Կառավարական համերգ

 

 

 

 

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ
Կառավարական համերգն արդեն 35 տարեկան է...
Հազարից ավելի ներկայացում, կեսմիլիոնից ավել հանդիսատես` աշխարհի տարբեր մայրցամաքներում...

 

Կատակերգական ժանրի զվարճալի երաժշտական ներկայացում՝ նվիրված Հայաստանում դեմոկրատիայի վերջնական ու լիակատար հաղթանակին...
Ներկայացմանը մասնակցում են դերասան-դերասանուհիներ, երգիչ-երգչուհիներ, դասական և ժամանակակից պարերի կատարողներ, թատրոնին կից օրիգինալ ժանրի վարպետներ, դիպլոմանտ ասմունքողներ, դափնեկիր դուդուկահարներ, գազան վարժեցնողներ, շամաններ ու վիշապներ, ինչպես նաև եղնիկներ ու բազմաթիվ հյուրեր արտասահմանից...
Ելույթներից շատերն աշխատվում են առանց ապահովագրության...

ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐ.

*Սանկտ-Պետերբուրգ, Կիև, Ռիգա, Տալլին, Փարիզ, Լիոն, Պրահա, Սոֆիա, Լոս Անջելես, Սան Ֆրանցիսկո, Հալեպ, Մոսկվա։

2011 հոկտեմբերի 9-ին, 21-ին – ԱՄՆ, Լոս Անջելես; Կամերային թատրոնը մասնակցեց «ASA ART INC» ամերիկյան ընկերության կողմից կազմակերպված «Աշխարհի թատրոնները» փառատոնին։ Գլենդելի «Beyond the Stars Palace» թատրոնի բեմում ներկայացվեց «Կառավարական համերգ» ներկայացումը։

ՄԱՄՈՒԼ
«Երևանի Կամերային թատրոնին ծանոթ հանդիսատեսը այդ հաստատություն մուտք գործելիս մի ներքին համոզվածություն ունի, որ անպայման ինչ­որ յուրահատուկ ու ինքնատիպ բան կտեսնի։
Այդ նույն զգացողությունն ունեի՝ «Կառավարական համերգ» ներկայացման պրեմիերային գնալիս։ Բայց դեռ չէի պատկերացնում, թե Կամերայինի ռեժիսորն ու անձնակազմը ինչ տոնական օր են նախապատրաստել հանդիսատեսի համար»։
Ա. Ա., «Թատրոնի կյանք», «Բրավո», 21.07.2010

 

 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

          

          

          

Copyright