Previous Next
Փետրվար 24     ՌՈՄԵՈ & ՋՈՒԼԻԵՏ                                                                         ...
Փետրվար 12,13                                                                                                

 

 

 

 

«ԱՐՄՄԱԳԵԴՈՆ»

Հոռետեսական կատակերգություն

Պիեսի հեղինակ և բեմադրիչ՝ Արա Երնջակյան

 

Դերերում.

Լուիզա Ներսիսյան, Մանուկ Հախվերդյան, Ռաֆայել Երանոսյան, Անդրանիկ Հարությունյան, Անի Գրիգորյան, Սենիկ Բարսեղյան, Մխիթար Ավետիսյան:


Երևանի Կամերային թատրոնի “Արմմագեդոն” ներկայացումը՝ ըստ Արա Երնջակյանի համանուն պիեսի, նվիրված է հայերի ցեղասպանության 100-ամյակին:
Ներկայացման գործողությունը ծավալվում է թատրոնում, որտեղ “Օթելլո” բեմադրության ժամանակ հանդիսատեսը հանկարծ տեղեկանում է, որ մեր մոլորակին է մոտենում Արմմագեդոն անվամբ մի տիեզերական մարմին:
“Մոռանալով” Շեքսպիրին, մի խումբ “հանդիսատեսներ” փորձում են ելք գտնել ստեղծված իրավիճակից:
Գերիշխող խուճապը հետզհետե վերածվում է այն պատճառների վերլուծությանը, որոնք կարող էին բերել աղետի:
Եվ այս ամենը ներկայացվում է մեծագույն հումորով՝ Կամերայինի լավագույն ավանդույթների համաձայն: Հանդիսատեսը ծիծաղում և զվարճանում է, սակայն ներկայացման ավարտն անսպասելի ողբերգական է. այն կստիպի սթափվել և մտորել, թե՝ ո՞վ ենք մենք և ո՞ւր ենք գնում...

 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

          

          

          

Copyright