Previous Next
Ապրիլի 19     ՌՈՄԵՈ & ՋՈՒԼԻԵՏ                                                                         ...
Ապրիլի 12,26,29                                                                                                

Անտեր Ground

«ԱՆՏԵՐ GROUND»

Բեմադրող ռեժիսոր՝ Լուսինե Երնջակյան

       Կոմպոզիտոր՝ Վահե Գրիգորյան

                    Պարուսույց՝ Վահագն Կիրակոսյան

Պրեմիերան կայացել է  14. 03. 2014թ. Երևանում

 

...Մեր քաղաքում տոնախմբություն է... Հրավառություն, ուրախ երաժշտություն, գեղեցիկ երիտասարդներ... սակայն ինչ-որ բան այնպես չէ... Երևան... Ինչպիսին էր նա դեռ վերջերս, դարերի խորքից եկած մեր սիրելի վարդագույն քաղաքը, այս ամենն այսօր կարծես դեժավյու լինի...

   Ինչպես կարողացանք գրեթե ոչնչացնել այն, ոչինչ չանելո՞վ: Այո, այո` իսկապես ոչինչ, բավական էր միայն մեր անտարբերությունը : Սակայն դեռ  ամեն ինչ կորած չէ, քանզի ամենաբարձր և ուրախ երաժշտության, ամեն գնով զվարճանալու մոլուծքի  տակից համառորեն դուրս է պրծնում մեր խղճի կանչը և ստիպւմ արթնանալ, թե չէ...

 Սա թատերախաղ է՝ նվիրված մեր հարազատ տուֆազարդ Երևան քաղաքին։ Ներկայացումը կյանքի վերլուծության փորձ է, և այդ վերլուծությունն արվում է բարեհոգությամբ ու լավատեսորեն։ Հասարակական-քաղաքական ենթատեքստ ունեցող տեսարաններն ընդմիջվում են երաժշտական կատարումներով, պարերով` տոնական շքերթ, հրավառություն, հյուրեր և դիտորդներ արտասահմանից։ «Անտեր Ground» ներկայացումը Երևանի կենսագրության էջերից մեկն է։

Ներկայացումն առաջին անգամ բեմադրվել է  22.04.1998 թ. Երևանում

Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Արա Երնջակյան

 

ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐ.
ԱՄՆ (Լոս Անջելես)

ՄԱՄՈՒԼ.
 «Անտեր Ground»-ը անբասիր չափի զգացումի և նորմալ ճաշակի մարմնավորում է։ Սա Ա.Երնջակյանի հերթական փորձն է՝ վերլուծելու կյանքը լճացած ճահճուտում, որտեղ, ճիշտ է, ինչ-որ բան կարծես պղպջում և փոփոխվում է։ Ընդ որում այս վերլուծությունը նա կատարում է անփոփոխ բարեսրտությամբ և լավատեսությամբ»։ 

Ս. Մելոյան, «Ռեսպուբլիկա Արմենիա», 1998

«Բեմադրության անվանումն արդեն խորհելու առիթ է տալիս։ Կամերայինի նպատակն է, որ խորհելու տրամադրությունը շարունակվի մինչև ներկայացման ավարտը, և, ինչու ոչ, նաև՝ ետդարձի ճանապարհին, տանը, աշխատավայրում... Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ խնդրո առարկան պարզ, մատչելի, ոչ պարզունակ նկարագիր ունի։ Եվ, եթե իրերը կոչենք իրենց անուններով, ապա կստացվի այսպես. «Անտեր Ground»-ը ոչ ավելի անգամ փաստում է, որ մենք դեռ «հոմո սափիենս» չենք։ Դա ապացուցում է այսօրվա մեր կյանքն ու ապրելակերպը, ներառյալ՝ նաև ընտրությունները…»։

Ա. Գևորգյան, «Կամերային թատրոն՝ յուրօրինակ որակ», «Հայոց Աշխարհ», 1998

 

 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

          

          

          

Copyright