Previous Next
Փետրվար 24     ՌՈՄԵՈ & ՋՈՒԼԻԵՏ                                                                         ...
Փետրվար 12,13                                                                                                

Ներոն

 

 

 

 

«ՆԵՐՈՆ»

ԸստԷդ. Ռաձինսկու
«ՆերոնիևՍենեկայիժամանակներիթատրոն» պիեսի
Բեմադրողռեժիսոր՝ Արա Երնջակյան
Պրեմիերանկայացելէ 08.10.1986 թ., 28.10.1995 թ., 02.04.2003 թ. Երևանում

 

Դատավարություն, կյանքի «կատակերգություն», անսահման իշխանություն, դաժանություն...

ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐ.
Սանկտ Պետերբուրգ, Ռիգա, Կիև 

ՓԱՌԱՏՈՆԵՐ.
1987 - Հայաստան, Երևան, Հայաստանի թատրոնները՝ «Թատրոնը և ժամանակը» Համամիութենական ստեղծագործական հանդիպումներ
1987 - Հայաստան, Երևան, Ռուսական դրամատուրգիայի փառատոն 
1987 - Ռուսաստան, Մոսկվա, Երիտասարդական թատրոնների փառատոն
2003 - Ուկրաինա, Կիև, 5-րդ Միջազգային Թատերական փառատոն «Կիև Տրավնևիյ» 
2003 - Հայաստան, Երևան, «Highfest» I Միջազգային թատերական փառատոն 
2006 - Ռուսաստան, Չելյաբինսկ, «Կամերատա-06» 9-րդ Միջազգային թատերական փառատոն


ՄԱՄՈՒԼ.
«Հատկապես պետք է ընդգծել Ներոնի դերը։ Դժվար է նկարագրել Գեորգի Ամիրագովի խաղի հոգեբանական նրբերանգները… որքան չափի զգացումով է նա հավասարակշռում պսիխոլոգիզմի և էքսցենտրիկության սահմանագիծը...»։
Մ. Դիլոյան, «Դեմ առ դեմ», «Կոմսոմոլեց», 1986

«Գործողության արտահայտչական լարվածությունը Ա.Երնջակյանի ռեժիսուրայի առանձնահատկություններից մեկն է, որը վառ արտահայտվել է «Ներոն» ներկայացման մեջ...»։
Ս. Մեժիրովա, «Կիևսկայա Պրավդա», 1987

«Ներկայացման ընթացքում հանդիսատեսը երկյուղում է շնչել, որպեսզի չխաղտի գործողության ռիթմը, գրոտեսկը, որը սրընթաց անցնում է բեմով և թափանցում հանդիսասրահ։ Ներոն Կայսրի դերակատար Գ.Ամիրագովը յուրաքանչյուր ժեստով իսկական ահ ու սարսափ է հարուցում, յուրաքանչյուր ժպիտով զգում ես կերպարի ցինիզմը և չարությունը։ Այս ներկայացումից հետո «Բարի կարծիքների գրքում» գրվեց. «Ապրե՛ք, տղաներ, հանձնվո՛ւմ եմ…»։ Այն պատկանում է հայտնի կինոռեժիսոր Դ.Քյոսայանին, ով երկար ժամանակ չէր ընդունում Կամերայինի թատերական սկզբունքը»։
Ն. Ստարոսելսկայա, «Ապրե՛ք, տղաներ, հանձնվո՛ւմ եմ…», «Լիտերատուրնոյե օբոզրենիե», 1987

«Ներոն»-ը սաստիկ ինտելեկտուալ և բացառիկ փիլիսոփայական ներկայացում է»։
Ս. Մելոյան, «Ներոնի « Մոնմարտրի թատրոն», «Ռեսպուբլիկա Արմենիա», 1995

«Հյուրախաղերի ժամանակ ներկայացումը դիտել է պիեսի հեղինակ Էդ. Ռաձինսկին, ով ընդգծել է, որ այսպիսի բեմադրության երբևէ չի հանդիպել...
«Ներոն»-ն ունի՛ գոյության իրավունք։ Հրատապ թեմա է։ Այսօր էլ պիեսի ֆաբուլան հույժ հետաքրքիր է։ Պետք է տուրք տալ գլխավոր դերակատար Գ.Ամիրաղյանի կատարմանը՝ Ներոնի դերը բարձր մակարդակով խաղալու համար։ Նրա բացառիկ խաղն ստեղծում է Ներոնի հակասական կերպարի ամբողական պատկերը։ Բեմադրությունը գաղափարապես հագեցած է։ Ռեժիսորը հետաքրքիր լուծում է գտել՝ Սենեկային նստեցնելով հաշմանդամի սայլակին, ասես ընդգծելով նրա անկարությունը…»։
Վ. Նազարեթյան, «Հզոր Կեսարը վերադարձել է», «Ռեսպուբլիկա Արմենիա», 1995

«…Այս ողբերգությունը հանդիսականին տեղափոխում է հեռավոր անցյալ, երբ Հին Հռոմի կառավարիչն էր կայսր Ներոնը, որ հայտնի էր դարձել իր նենգությամբ ու դաժանությամբ։ Բեմադրությունը բացահայտում է Հռոմեական Կայսրությունում տիրած բռնապետության արմատները, մարդկանց հիշեցնում պատասխանատվության զգացումի մասին»։
«Ազգ», 1995

«Գ.Ամիրաղյանի փայլուն կատարումը զարմանալի էներգետիկայի կուտակում է առաջացնում և հանդիսատեսին պահում է անհանգիստ լարվածության մեջ»։
Ս. Մելոյան, “Come to the Cabaret”, «Նովոյե Վրեմյա», 2003

«Ներկայացումն ունի իր ոճը և զգացմունքային բովանդակությունը։ Այն ընթանում է մեկ շնչով, առանց կտրտվելու…»։
Ն. Գոմցյան, «Խիզախ, սրամիտ, ուրախ…», «Գոլոս Արմենիի», 2003 

«Այնպես տրվել խաղին, ինչպես դա անում է գլխավոր դերակատար Գ.Ամիրաղյանը, ոչ բոլորին է հասու։ Նա սկսում է շատ բարձր լարվածությամբ և նույն ռեժիմով տանում ողջ ներկայացումը մինչև վերջ։ Անհնար է չներգրավվել նրա հզոր էներգետիկ դաշտի մեջ…
Ներկայացումը հափշտակում է իր վայելչակազմ ձևով, բեմական ձեռագրի ճշգրտությամբ, բեմադրողի հաստատուն արհեստավարժությամբ»։
Ի. Մորգուլես, «Մոնոլոգների օր», «Յուժնոուրալսկայա Պանորամա», 2006

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

          

          

          

Copyright