Previous Next
Փետրվար 24     ՌՈՄԵՈ & ՋՈՒԼԻԵՏ                                                                         ...
Փետրվար 12,13                                                                                                

Փնտրվում է տղամարդ

 

 

 



«ՓՆՏՐՎՈՒՄ Է ՏՂԱՄԱՐԴ»

Հոգեբանական դրամա՝ մեկ գործողությամբ
(ըստ Քերոլլ Ֆրեշետտի «Ժան և Բեատրիս» պիեսի)
Բեմադրող ռեժիսոր` Լուսինե Երնջակյան
Պրեմիերան կայացել է 22.02.2008 թ., Երևանում։

 

...Նրան ասել են՝ եթե սիրում ես մեկին, ապա չես մտածում այն ամենի մասին, 

ինչի մասին մտածելը քեզ ցավ է պատճառում, ու ներսիդ երաշտը չես զգում... 
Իսկ ին՞չ է սերը...
՛՛Եթե քեզ կարողանան հետաքրքրել, հուզել ու գայթակղել, ուրեմն արդեն սիրում ես...՛՛
Նա էլ հայտարարություն գրեց ու պարգև խոստացավ...
Եկան տղամարդիկ, հետո` ուրիշները, հետո եկավ նա... 
ու հայտարարեց, որ իր մոտ ամեն ինչ ստացվել է... 
Բայց...

 

Տղամարդու և կնոջ դասական կոնֆլիկտ, որը հասնում է իսկական աբսուրդի
Եվ այդպես շարունակ, քանի դեռ կյանքն է շարունակվում...

ԴԵՐԵՐՈՒՄ՝
ԼՈՒԻԶԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ
ԱՐՇԱԼՈՒՅՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՓԱՌԱՏՈՆՆԵՐ.
12.03.2008 թ. – Հայաստան, Երևան, «Փնտրվում է տղամարդ» բեմադրությունը հանդես եկավ Թատրոնի միջազգային օրվա առթիվ Ազգային թատերական ստեղծագործական միավորման «2007-X» թատերական շաբաթի շրջանակներում։

27.03.2008 թ. – Հայաստան, Երևան, ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության 2007-2008 թթ. թատերաշրջանի «Լավագույն երիտասարդ բեմադրիչ» անվանակարգում մրցանակը շնորհվեց ռեժիսոր Լուսինե Երնջակյանին՝ «Փնտրվում է տղամարդ» ներկայացման բեմադրության համար։

10.10.2008 – Հայաստան, Երևան, «HIGHFEST» 6-րդ Միջազգային փառատոն։

22.11.2008 – Հայաստան, Երևան, Երիտասարդ թատերական ռեժիսուրայի 3-րդ Հանրապետական փառատոն։

ՄԱՄՈՒԼ.
«Երիտասարդ ռեժիսոր Լուսինե Երնջակյանի առաջին բեմադրությունն է։ Անմիջապես զգացվում էր մանրակրկիտ ու քրտնաջան աշխատանքը։ Զարմանալի էր, որ երիտասարդ աղջիկը կարողացել էր իր դերասաններին այնպիսի առաջադրանքներ տալ, որ նրանք հոգեբանական այդ բարդ ու դժվարին, ճնշված ու մենակության մատնված վիճակները ոչ թե խաղում էին, այլ ապրում էին բեմի վրա այնպես համոզիչ ու հստակ, որ թվում էր, թե դա հենց իրենց կյանքն է»։
Մ. Մակարյան, «Թատերական շաբաթը ավարտվեց...», «Ազգ», 27.03.2008

 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

          

          

          

Copyright