“ՍԻՐՈ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ”
Ներկայացման հեղինակ և բեմադրիչ՝Արա Երնջակյան
Պրեմիերան կայացել է 14.11.2015 թ., Երևանում
Երևանի կամերային թատրոնում կայացավ Արա Երնջակյանի նոր «Սիրո խոստովանություն» ներկայացման պրեմիերան: Սա մեր սիրելի մայրաքաղաքի գեղեցիկ, լիրիկական, լուսավոր պատմությունն է` լի Երևանին նվիրված հին ու նոր սիրված երգերով, երնջակյանական քնարական հումորով և փայլուն դերասանական խաղով:
«Սիրո խոստովանություն»-ը ջերմ, տեղ-տեղ մի փոքր թախծոտ և անչափ զգացմունքային սիրո խոստովանություն է Երևանին և երևանցիներին:
Երաժշտական ղեկավար՝ Վահե Գրիգորյան, դերերում՝ Անի Գրիգորյան, Հասմիկ Դանիելյան, Ռաֆայել Երանոսյան, Սենիկ Բարսեղյան, Վահե Զիրոյան: