Previous Next
Ապրիլի 19     ՌՈՄԵՈ & ՋՈՒԼԻԵՏ                                                                         ...
Ապրիլի 12,26,29                                                                                                

Լիլի Էլբակյան





Ծնվել է 1986 թ. մայիսի 11-ին Երևանում:2008թ. ավարտել է Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի ռեժիսորական բաժինը: 2005 թվականից Լիլին աշխատում է Երևանի խամաճիկների թատրոնում` որպես ռեժիսոր-բեմադրիչ, 2006-ից` “Էդգար Էլբակյան” թատրոնում` որպես ռեժիսոր և դերասանուհի, 2007-ից `Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում` որպես դերասանական կուրսի ասիստենտ:
Լիլի Էլբակյանը  բազում դերեր է խաղացել թատրոնում, ինշպես նաև մի շարք սիրված բեմադրությունների ռեժիսոր է: Նա նաև նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են` “Չնչիկ”, “Խաղ սիրո կանոններով”, “Մոխրաման” և այլն:
Լիլին մի շարք պիեսների հեղինակ է:
2006 թ. նա ստացել է ՀԳԹՄ “Արտավազդ” մրցանակը Ալդոնսա-Դուլսինեա դերակատարման համար (“Մարդը Լամանչից”), 2010 թ.` “Արտավազդ” մրցանակը` որպես լավագույն երիտասարդ դերասանուհի (”Ինչ տարբերություն թե ում հետ” Ջին), 2011թ.`”Արտավազդ” լավագույն երիտասարդ ռեժիսոր անվանակարգում (”Ամերիկյան աջաբսանդալ”): Նույն ներկայացումը ստացել է 2011 թ. Ա. Այվազյանի անվ. թատերական փառատոնի գլխավոր մրցանակը:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

          

          

          

Copyright