Previous Next
Ապրիլի 19     ՌՈՄԵՈ & ՋՈՒԼԻԵՏ                                                                         ...
Ապրիլի 12,26,29                                                                                                

Նազենի Հովհաննիսյան





Ծնվել է 1982 թ. հուլիսի 18-ին, Երևանում: 1998 թ. ավարտել է Երևանի թիվ 139 միջնակարգ դպրոցը: 1998-2002 թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոյի և թատրոնի դերասան (երաժշտական ուղղությամբ) բաժնում (Ա. Մազմանյանի արվեստանոց): 2001-12 թթ. աշխատել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում, որտեղ հեղինակել, վարել է բազմաթիվ հաղորդումներ, կրկնօրինակել է մի շարք ֆիլմեր:
2002 թ.-ից խաղում է թատերական ներկայացումներում` Գրիբոյեդովի «Դժբախտություն և բանականություն», Զարյանի «Արա Գեղեցիկ և Շամիրամ», Ս. Փարաջանովի թանգարանում` «Սոնատ թավջութակի համար» և այլն: Նկարահանվել է «Ոչինչ չի մնա» (2007 թ.), «Երեք ընկեր» (2008 թ.), «Տաքսի, էլի լավա» (2009 թ.), «Սպանված աղավնի» (2009-10 թթ.), «Խաչագողի հիշատակարան» (2010-11 թթ.) և այլ ֆիլմերում: 2010թ.-ից աշխատում է Երևանի Կամերային պետական թատրոնում` որպես դերասանուհի, 2011 թ.-ից` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում` որպես բեմական և հեռուստատեսային խոսքի դասախոս: 2012 թ.-ից աշխատում է «Արմենիա» հեռուստաընկերությունում, որտեղ վարում է «Երկրի գանձերը» երաժշտական նախագիծը:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

          

          

          

Copyright