Титаник

 

 

 

«ՏԻՏԱՆԻԿ, MADE IN ARMENIA»

(Նախկինում «ԵՍԻՄԱՆՈՒՇՀԱՅԱՍՏԱՆԻ...»)

Հոռետեսականկատակերություն.

Պիեսիհեղինակևբեմադրողռեժիսոր՝ Արա Երնջակյան
Պրեմիերանկայացելէ 17.11.1993 թԵրևանում

 

Հայերով «տապան» ենք սարքում, երկհարկանի տապան, մեր հզորությունն ու մեծությունը խորհրդանշող տապան։ «Տիտանիկը» հզորության, առաջընթացի, նվաճումների խորհրդանիշ է, նաև՝ ողբերգության, երիտասարդ կյանքերի կործանման խորհրդանիշը։ Դա՝ «Տիտանիկ»-ն է։ Իսկ «Տիտանիկ, made in Armenia»-ն մի կողմից տապան է՝ մինչև արհավիրքի ավարտը պատսպարվելու, փրկվելու համար, մյուս կողմից՝ փրկության ափ հասնելու համար։ Նավապետ-ղեկավարը հրաման է արձակում նավի ուղղությունը փոխել, բայց հայտնի չէ, որտեղ է փրկության ափը։ Անձնակազմը՝ անվերջ դեգերումների մեջ է։ Եվ, որպես հետևանք անվերջ նավարկության, տապանը ծակվում է, ջուրը հորդում է դեպի նավի փորը՝ սպառնալով նրան տանել խորքը անդունդի։ Այլաբանական մոտեցման մեջ մեր կյանքն է, մեր ապրած վերջին տարիների քաշած օրերը, փախուստն այս կյանքից՝ դեպի ոչ մի տեղ չտանող որդեգրած ուղիներն ու ծրագրերը։

Պատահականությո՞ւն է, որ այդ կյանքով ապրող մարդիկ մի օր պետք է խորտակվեն...

Դերերում.
ՄԱԵՍՏՐՈ - Գեորգի Ամիրագյան - ՀՀ վաստակավոր դերասան
ՆԱՎԱՊԵՏ - Գրիգոր Բաղդասարյան
ԾՈՎԱԿԱԼ ՍԱՔՈ – Մանուկ Հախվերդյան
ԳԵՂԵՑԻԿ – Իրինա Դանիելյան
ՊՈԵՏ – Ռուբեն Փաշինյան

ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐ. 
Մոսկվա, ԱՄՆ (Լոս Անջելես)

ՓԱՌԱՏՈՆԵՐ.
05.2003 - Ուկրաինա, Կիև, «Կիև Տրավնևիյ» 5-րդ Միջազգային Թատերական փառատոն։

ՄԱՄՈՒԼ.
«Էտյուդների և դրվագների տեսքով ստեղծված այս զվարճախաղը երգերի, պարերի և բեմական այլ արտահայտչամիջոցներով մեզ է ներկայացնում մեր շուրջը տեղի ունեցող դեպքերի և դեմքերի զավեշտական նմանակումներ, քաղաքական անցուդարձի նուրբ, գրոտեսկային ակնարկումներ»։
Կ. Եղիազարյան, «Ազատամարտ» 1993

«Մեզ շրջապատող արատների մասին անխնա խոսում են «Տիտանիկ, made in Armenia» ժամանակի զգացողությանը համահունչ ներկայացման պայմանական հերոսները։ Խոսում են ցավով, տագնապում ապագայի անորոշության համար։ Տապանը սարքվել է, ու շատ են ուզում առաջ մղել, բայց «ճահճուտ» է շուրջբոլորը, այն մնում է տեղում…
Այս ներկայացումը նորից վկայում է այն փաստը, որ արվեստը ժամանակի տրամաբանությամբ պիտի ներկայանա ժողովրդին։ Արտահայտչամիջոցը կարող է որոշել ինքը՝ արվեստագետը»։
Ռ. Ա., «Երկիր», 1994

«...Լողում է մի տապան, մեր Հայաստանի տապանը։ Եվ թվում է՝ արժե՞ փրկության սպասել։ Բայց կատակներն այնքան սրամիտ են, մեզնից յուրաքանչյուրին ուղղված հեգնանքը՝ այնքան տեղին, որ ծնվում է հավատը։ Մարդիկ, որ ընդունակ են այդպես կատակել և հեգնել իրենք իրենց՝ անպայման կփրկվեն»։
«Հայաստանի Հանրապետություն», 1994

 

Новости

НАШИ ПАРТНЕРЫ 

          

 

          

 

          

 

Copyright